Մենք ունենք բազմաթիվ քաղբանտարկյալներ, ապօրինի կալանավորվածներ եւ դա ԲԴԽ շենքից է որոշվում. Արամ Վարդեւանյան
Մեկ տարի առաջ ԲԴԽ-ում որոշեցին անջատել գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը, որովհետեւ այս կառույցն ունի բացառապես մեկ նպատակ՝ ծառայելու Նիկոլ Փաշինյանի ցանկություններին: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, ԲԴԽ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
«Այս մարմինն առնչություն չունի օրինականության հետ, դատական համակարգի անկախության հետ: Այս մարմնի ենթակայության տակ գտնվողն դատակա կարգադրիչները երեկ հերոս տղերքի ծնողների հետ թույլ են տվել փողոցային մակարդակի խոսակցություն, «արա»-ով խոսել ծնողների հետ:
Այս մարմինը պատասխանատու է այն ապօրինությունների համար, որին ականատես ենք լինում կալանավորումների մասով: Մենք ունենք բազմաթիվ քաղբանտարկյալներ, ապօրինի կալանավորվածներ եւ դա այս շենքից է որոշվում»,-ասաց պատգամավորը:
Նա հավաստիացրեց, որ այս իշխանությունները, նույնիսկ պետական դավաճանության մեջ թաթախված կամ այլ առերեւույթ հանցագործություններ գործածները այնպիսի դատարանի առջեւ են կանգնելու, որտեղ լինելու է իրավունք, օրենք. «Դատարանների նկատմամբ ճնշումներին վերջ է տրվելու, բայց դրա համար մի տարբերակ կա, պետք է գնանք մինչեւ վերջ, պետք է ունենանք առանց Նիկոլ Հայաստան»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը