«Նիկոլը կձերբակալվի և կդատվի հայրենիքի դավաճանության հոդվածով. Նա վախեցած է». հոգեբան Միհրդատ Մադաթյան (տեսանյութ)
«Նիկոլը վախեցած է և ոչ միայն ձերբակալման պահանջով, այլ նաև այն պատճառով, որ Լաոն արթնացել է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը։
Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի հրապարակից երթ իրականացվեց դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք, որտեղ ելույթներով հանդես եկան այնտեղ հավաքված 44 օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, իրավապաշտպան Արամ Վարդևանյանն ու նույն դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը։ Բոլորի պահանջը նույնն էր ուղղված ՀՀ գլխավոր Դատախազությանը, այն է՝ անմիջապես ձերբակալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ըստ հոգեբանի, օրեցօր փողոցում մեծացող հոծ բազմությունը, որն ունի մեկ ընդհանուր նպատակ՝ հեռացնել վարչապետին, արդեն իսկ լուրջ վախի պատճառ կարող է հանդիսանալ.«Ինչ վերաբերում է այն գերատեսչության աշխատանքին, որի դիմաց մենք հիմա հավաքված ենք, կարևոր գործ ունի անելու, այն է՝ բավարարել զոհված զինծառայողների արդար պահանջը։ Ես լիահույս եմ, որ քննչական մարմինները վարչապետին կկանչեն հարցաքննության, ինչից ինքը սարսափում է և մենք դա արդեն նախկինում տեսել ենք, թե ինչպես է նա փախչում օրինապահներից։ Որդեկորույս ծնողների պահանջը՝ ձերբակալել Նիկոլին, արդար է և այն պետք է բավարարվի։ Նիկոլը կձերբակալվի և կդատվի հայրենիքի դավաճանության հոդվածով»,- ասել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի