Քաբուլում ակտիվիստ կանայք բողոքի ցույց են անցկացրել պարտադիր փարաջա կրելու դեմ
«Աֆղանստանի լիազորված կանայք» իրավապաշտպան կազմակերպության մասնակիցները երեքշաբթի բողոքի ցույց են անցկացրել Քաբուլի Շահրի-Նաու շրջանում եւ դատապարտել են թալիբների հրամանագիրը կանանց համար պարտադիր փարաջա կրելու մասին։ Ինչպես հաղորդել է TOLOnews հեռուստաալիքը, աֆղանստանցի կանայք հիջաբով էին եւ բաց դեմքով, նրանք վանկարկում էին կարգախոս՝ պահանջելով պահպանել կանանց դեմոկրատական իրավունքները եւ վերականգնել նախկին սահմանադրության գործողությունները։ Ցույցին մասնակցում էր մոտ երեսուն մարդ։
Մայիսի 7-ին «Թալիբան» շարժման գերագույն առաջնորդ, մոլլա Հիբատուլա Ախունդզադեն հայտարարել էր կանանց համար փողոցում եւ հանրային վայրերում փարաջայի պարտադիր կրման մասին։ Աֆղանստանում կառավարող թալիբների ղեկավարի հրամանագիրը հրապարակվել է Քաբուլում, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ։ Դրանում ընդգծվում էր, որ փարաջան «մուսուլման կանանց ավանդական հագուստն է եւ հարգանք է առաջացնում»։ Հրամանագրի համաձայն՝ կանայք պետք է փակեն դեմքը «ընտանիքի անդամ չհանդիսացող ցանկացած տղամարդու առջեւ»։
Անցած տարվա օգոստոսին իշխանության գալու պահից թալիբները մի քանի հանձնարարականներ են հրապարակել այն մասին, թե ինչպես պետք է կանայք հագնվեն։ Մինչ այդ նրանք պահանջում էին, որպեսզի հաստատություններում աշխատող աֆղանստանցի կանայք անպայման հիջաբ՝ գլխաշոր կրեն, որը, սակայն, լիովին կամ մասամբ բաց էր թողնում դեմքը։ Փարաջան (աֆղանական տարբերակով՝ յափնջին) մարմինը ծածկում է գլխից մինչեւ ոտնաթաթերը, իսկ դեմքը փակվում է չաչվան մազե ցանցով։
Առաջին անգամ 1996-2001թթ. իշխանությունում գտնվելու շրջանում «Թալիբան» շարժումը անմիջապես պարտադիր դարձրեց փարաջա հագնելը։ Կանանց արգելվում էր աշխատել վարձով, փողոց դուրս գալ՝ առանց ազգական տղամարդկանց ուղեկցության, խոսել հանրային վայրերում։ Բաց դեմքով հագուստի համար նրանք ենթարկվում էին մարմնական պատիժների։ Աղջիկներին թույլ էր տրվում դպրոցում սովորել միայն մինչեւ 8 տարեկանը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար