ԱՄՆ-ն լի է Ուկրաինային «զենք մատակարարելու վճռականությամբ, որի կարիքը նա ունի»
ԱՄՆ-ն լի է Ուկրաինային «զենք մատակարարելու վճռականությամբ, որի կարիքը երկիրն ունի», հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցով խորհրդական Ջեյք Սալիվանը:
Նրա խոսքով՝ Բայդենի վարչակազմը Ուկրաինա ավելի շատ զենք կուղարկի՝ կանխելու համար «Ռուսաստանի կողմից նոր տարածքների գրավումը եւ հարձակումը խաղաղ բնակիչների վրա»:
«Մենք պատրաստվում ենք Ուկրաինային զենք տրամադրել, որն անհրաժեշտ է նրան, որպեսզի հետ մղեն ռուսներին եւ թույլ չտան նրանց ավելի շատ քաղաքներ ու բնակավայրեր գրավել, որտեղ նրանք հանցագործություններ են իրականացնում»,- ասել է Սալիվանը ABC News-ի եթերում:
Ավելի ուշ ելույթ ունենալով NBC News-ի «Հանդիպում մամուլի հետ» ծրագրում՝ Սալիվանը տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները «շուրջօրյա աշխատում է սեփական զենքի մատակարարման ուղղությամբ, ինչպես նաեւ կազմակերպում եւ համակարգում է զենքի մատակարարումը շատ այլ երկրներից»: «Զենքը ստացվում է ամեն օր, այդ թվում եւ այսօր»,- ասել է Սալիվանը:
Միացյալ Նահանգներն Ուկրաինային 1,7 մլրդ դոլարի ռազմական օգնություն է ուղարկել:
Զենքի մատակարարումները ներառել են Stinger պաշտպանական զենիթային հրթիռներ եւ Javelin հակատանկային հրթիռներ, ինչպես նաեւ զինամթերք եւ զրահաբաճկոններ: Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի առաջնորդները ավելի շատ ծանր սպառազինում եւ տեխնիկա մատակարարեն:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար