Ռուս գործարարների մասնավոր ինքնաթիռները կուտակվել են Դուբայում. The Wall Street Journal
Ռուսական ձեռնարկատերերի մասնավոր ինքնաթիռները կուտակվել են Դուբայում, գրում է The Wall Street Journal-ը:
Պարբերականի տվյալներով՝ ավելի քան 100 օդանավ պատերազմի սկզբից ի վեր կանգնած է Դուբայի օդակայաններում:
Արբանյակային լուսանկարները, որոնք արվել են Planet Labs ընկերության կողմից, ցույց են տալիս մասնավոր ինքնաթիռների կուտակումները փետրվարի կեսերից մինչեւ ապրիլի սկիզբ, հայտնում է The Journal-ը:
Flightradar24 կայքի տվյալներով՝ մարտին 4 մասնավոր ինքնաթիռներ են նկատվել, որոնք թռել են Մոսկվայից Դուբայ: Ի տարբերություն արեւմտյան ուղղությունների՝ Դուբայը չի արգելել ռուսական ավիահաղորդակցությունը:
Քանի որ այդ օդանավերը Դուբայ են թռչում, որպեսզի խուսափեն պատժամիջոցներից, արդյունքում նրանք մնում են այնտեղ, քանի որ ինքնաթիռների ռուս սեփականատերերը չեն կարող դրանցով որեւէ այլ վայր մեկնել, The Journal-ին հայտնել են ավիացիոն հարցրով իրավաբանները եւ մասնավոր ինքնաթիռների վաճառքով զբաղվողները:
«Շատ օդանավեր, որոնք կապ ունեն Ռուսաստանի հետ, տեղափոխվել են ԱՄԷ, քանի որ այնտեղ կարելի է թռչել օդային տարածքով»,- ասել է մասնավոր օդանավերի վաճառքով զբաղվող լոնդոնյան ընկերության տնօրեն Սթիվ Վերսանոն:
Վերջերս ԱՄՆ առեւտրի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել, որոնք արգելում են Ռուսաստանի հետ կապ ունեցող օդանավերի վերալիցքավորումը, տեխսպասարկումը կամ վերանորոգումը: Խոշոր ավիացիոն ընկերություններն, այդ թվում՝ Boeing-ը եւ Airbus-ը, նույնպես դադարեցրել են պահեստամասերի մատակարարումը ռուսական ավիաընկերություններին:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար