Standard & Poor’s-ը նվազեցրել է Ռուսաստանի՝ արտաքին պարտքը մարելու կարողության գնահատականը
Standard & Poor’s-ը նվազեցրել է Ռուսաստանի՝ արտաքին պարտքը մարելու կարողության գնահատականը՝ ազդարարելով աճող հեռանկարների մասին առ այն, որ Մոսկվան վերջին հարյուրամյակում առաջին անգամ արտաքին վարկերի դեֆոլտ կհայտարարի:
S&P Global Ratings-ը վարկանիշը նվազեցրել է մինչեւ «ընտրովի դեֆոլտի» մակարդակի այն բանից հետո, երբ Ռուսաստանը պայմանավորվել է արտասահմանյան պարտատոմսերի համար ռուբլով վճարումներ անելու մասին, մինչդեռ վճարումները պետք է արվեին դոլարով: S&P-ն հայտարարել է, որ չի ակնկալում, որ Ռուսաստանը կկարողանա դոլարը ռուբլու վերածել թույլատրելի 30-օրյա ժամկետում:
S&P-ի հայտարարության մեջ նշվում է, որ այդ որոշումը մասամբ հիմված է եղել այն կարծիքի վրա, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները «հավանաբար էլ ավելի կուժեղացվեն առաջիկա շաբաթներին, ինչը կխանգարի Ռուսաստանի տեխնիկական հնարավորություններին եւ պատրաստվածությանը հետեւելու իր պարտականությունների կատարմանը»:
Թեեւ Ռուսաստանը հասկացրել է, որ պատրաստ է վճարել իր պարտքերը, ՌԴ-ն նախազգուշացրել է նաեւ, որ ամեն ինչ կանի ռուբլով, եթե իր արտասահմանյան արժույթներով հաշիվները սառեցված մնան:
Արեւմտյան պատժամիջոցները լրջորեն հարվածել են Ռուսաստանի տնտեսությանը, իսկ S&P-ն ու այլ վարկանշային գործակալություններ արդեն նվազեցրել են նրա պարտքի վարկանիշը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար