Քրիս Ռոքը հայտարարել է, որ առանց գումարի չի խոսի Ուիլ Սմիթի ապտակի մասին
Կատակերգու Քրիս Ռոքն իր ելույթի ժամանակ կրկին նշել է «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ Ուիլ Սմիթի ապտակի հետ կապված միջադեպը, գրում է TMZ-ը։
Նրա խոսքով, մինչ գումար չստանա, ինքը կատարվածի մասին ավելին ոչինչ չի պատմի.
«Ես չեմ խոսի այդ մասին, քանի դեռ չեմ վարձատրվել։ Կյանքը հիանալիի է։ Իմ լսողությունը վերականգնվել է»,- ասել է Ռոքն ԱՄՆ-ի Fantasy Springs Resort Casino-ում կազմակերպված ելույթի ժամանակ:
Միաժամանակ հումորիստը չի հստակեցրել, թե ինչ գումարի մասին է խոսքը։ Միգուցե նա այս կերպ ակնարկել է Սմիթի դեմ հայցի մասին, կամ պարզապես կատակել է։
Հոլիվուդյան դերասանը մարտի 27-ին «Օսկարի» հանձնման արարողության ժամանակ բեմ է բարձրացել եւ ապտակել է հաղորդավար Քրիս Ռոքին՝ Սմիթի կնոջ «շատ կարճ սանրվածքի» մասին կատակի պատճառով։ Ջադա Պինկետ-Սմիթն ունի աուտոիմունային հիվանդություն, եւ նրա մազերը թափվում են։
Ավելի ուշ, երբ դերասանը բեմ բարձրացավ՝ Ռիչարդ թագավորի համար «լավագույն դերասան» անվանակարգում մրցանակ ստանալու համար։ Սմիթը լաց եղավ, ներողություն խնդրեց եւ ասաց, որ կյանքում կարեւոր է պաշտպանել ընտանիքը, ինչպես իր կերպարը՝ Ռիչարդ Ուիլյամսը, թենիսիստուհի Սերենայի եւ Վինուսի հայրը դա արեց։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար