Բորելը ԵՄ Ռազմական հանձնաժողովի հետ կքննարկի Ուկրաինային զենք մատակարարելու հարցը
ԵՄ արտաքին հարցերով եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ապրիլի 8-9-ն Ուկրաինա կատարած այցի ժամանակ երկրից «սպառազինման ցուցակ» է ստացել, որի մատակարարման հարցը մտադիր է քննարկել ԵՄ ռազմական հարցերով հանձնաժողովի հետ: Բորելը մտադիր է հանձնաժողովը գումարել առաջիկա օրերին: Այս մասին գործիչը հայտնել է Corriere della Sera-ին տված հարցազրույցում:
ԵՄ դիվանագիտության ղեկավարի կարծիքով՝ Ուկրաինային պետք է «տրամադրել այն, ինչի կարիքն ունի երկիրը»: Զենքի մատակարարումը պետք է արագացնել, քանի որ դա «վճռորոշ նշանակություն ունի» հակամարտության ելքի համար:
«Մենք ստորաբաժանում ենք ստեղծել, որում ընդգրկվել են նաեւ ուկրաինացի սպաները եւ ԵՄ արտաքին քաղաքականության աշխատակիցները, որպեսզի պահանջարկը համապատասխանեցվի առաջարկի հնարավորությունների հետ: Պետք է կա՛մ խորհրդային, կա՛մ պարզ օգտագործման զենք»,- ասել է Ժոզեպ Բորելը:
Բորելն ավելի վաղ սոցցանցերում գրել էր, որ «պատերազմը պետք է հաղթել մարտի դաշտում»,- փոխանցել է 360tv կայքը:


















































Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա
Մակրոնը հայտարարել է լայնածավալ ռազմական ծրագրի մեկնարկի մասին
Իսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթը
Կասեցվել է «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը
Գյումրիում կատարված uպանnւթյnւնը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել է
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ադրբեջանը հայտարարել է, որ «արագացված տեմպերով կառուցում է Զանգեզուրի միջանցքը»