Ուկրաինան 1.7 մլրդ եվրոյի արժողությամբ 100 ինքնագնաց հաուբից է խնդրել Գերմանիայից. Welt
Ուկրաինայի իշխանությունները հարցում են ուղարկել Գերմանիայի կառավարությանը Panzerhaubitze 2000 տեսակի 100 ինքնագնաց հաուբիցի մատակարարման մասին, հաղորդել են Կիեւում գերմանական Welt պարբերականի աղբյուրները: Դրանց ընդհանուր արժեքը գնահատվել է 1.7 մլրդ եվրո:
Նշվում է, որ Ուկրաինային սպառազինման մատակարարման մասին առաջարկը ստացվել է Krauss-Maffei Wegmann ընկերությունից: Մատակարարումից հետո ընկերությունը մտադիր է նոր հաուբիցներ արտադրել Գերմանիայի համար, որպեսզի փոխարինի Կիեւին փոխանցած տեխնիկան: Կոնցեռնը կկարողանա նոր տեխնիկայի առաջին նմուշները մատակարարել պայմանգրի ստորագրումից 30 ամիս անց, մատակարարումն ամբողջությամբ ավարտին կհասցվի 2027թ.:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը ու Krauss-Maffei Wegmann ընկերությունը հրաժարվել են մեկնաբանություններց, փոխանցում է «Կոմերսանտը»:
Politico պարբերականն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հետաձգել է Ուկրաինային 100 տան մատակարարելու մասին վերջնական որոշումը, նման առաջարկ են մշակել էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը եւ ԱԳ նախարար Անալենա Բերբոքը: Բացի այդ, Welt պարբերականի տվյալներով՝ Գերմանիայի իշխանությունները հրաժարվել են Կիեւի խնդրանքով Ուկրաինային 100 Marder հետեւակի մարտական մեքենա մատակարարելուց:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար