Լեհաստանը Ուկրաինայի պատճառով կսառեցնի հարաբերությունները Հունգարիայի հետ
Լեհաստանի իշխանությունները սառեցնում են հարաբերությունները Հունգարիայի հետ՝ ուկրաինական իրադարձությունների հանդեպ նրա դիրքորոշման պատճառով։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին։
Նա ասել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին «ակնաբույժ է պետք, որպեսզի տեսնի Բուչան», հաղորդում է RT Telegram-ալիքը։ Կաչինսկին հավելել է, որ հարաբերությունների վերականգնումը «հնարավոր է միայն Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ գնահատականների փոփոխությունից հետո»։
Ավելի վաղ Հունգարիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Զոլտան Կովաչը հայտարարել էր, որ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելը չի խախտի պատժամիջոցները։ Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունն ու Հունգարիան երկկողմ պայմանագիր ունեն, իսկ արժույթի հարցը, որով կկատարվի վճարումը, «տեխնիկական» է։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավարը Հունգարիային զգուշացրել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խախտման ռիսկի մասին։
Մինչ այդ Ուկրաինան եւ Արեւմուտքը Բուչայում խաղաղ բնակիչների մահվան մեջ ռուսական զորքերին էին մեղադրել։ Ռուսաստանի Դաշնությունը հերքում է այս մեղադրանքները։ Կրեմլում մեղադրանքները որակել են որպես Կիեւի եւ Մոսկվայի միջեւ բանակցությունները խաթարելու փորձ, հայտնում է MK-ն։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար