ԱՄՆ-ում «չկառավարվող» ավիաուղեւորների համար երկրի քաղավիացիայի պատմության մեջ ամենախոշոր տուգանքներն են սահմանել
ԱՄՆ-ում «չկառավարվող» ավիաուղեւորների համար երկրի քաղավիացիայի պատմության մեջ ամենախոշոր տուգանքներն են սահմանել, հաղորդում է BBC-ը։
Հնգանիշ տուգանքներ են սահմանվել բռնության մեջ մեղադրվող երկու ուղեւորի նկատմամբ։
2021թ․ սկզբից ի վեր ամերիկյան ավիաընկերությունները բախվել են ռեկորդային թվով ուղեւորների, որոնք խախտել են կարգը, ընդ որում, շատ միջադեպեր կապված են դիմակ կրելուց հրաժարվելու հետ։
Ուրբաթ տուգանքների մասին հայտարարել է ԱՄՆ տրանսպորտի նախարար Փիթ Բութիջիչը։
Հայտնի է նաեւ անկարգությունների համար նշանակված տուգանքների մասին։
American Airlines-ի ուղեւորներից մեկը ստիպված է եղել 81 950 դոլար տուգանք վճարել բորտուղեկցորդուհուն վնաս պատճառելու սպառնալիքի համար։
Եղել է նաեւ դեպք, երբ ուղեւորներից մեկը, իբր, հրել է ավիաընկերության աշխատակցին եւ փորձել բացել օդանավի դուռը։ Մինչ բորտուղեկցորդուհիները փորձել են հետ պահել նրան, նա մի քանի անգամ հարվածել է աշխատակիցներից մեկի գլխին։
Հայտնի է նաեւ մեկ այլ դեպքի մասին, երբ Delta Air Lines ավիաընկերության օդանավի ուղեւորներից մեկը, իբր, փորձել է «գրկել եւ համբուրել իր կողքին նստած ուղեւորին, քայլել է մինչեւ օդանավի առջեւի մասը՝ փորձելով լքել այն թռիչքի ժամանակ, հրաժարվել է վերադառնալ իր տեղը եւ մի քանի անգամ կծել է մեկ այլ ուղեւորի»։
The View-ին տված հարցազրույցում Բութիջիչն ասել է, որ մինչեւ ապրիլի 18-ը կորոշի՝ արդյոք պետք է երկարաձգել ինքնաթիռներում եւ օդանավակայաններում դեմք կրելու դաշնային պահանջը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար