Ուիլ Սմիթն արձագանքել է ԱՄՆ կինոակադեմիայի միջոցառումներին մասնակցելու 10-ամյա արգելքին
Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը խոսել է ԱՄՆ կինոակադեմիայի որոշման մասին, որն իրեն արգելել է մասնակցել դրա միջոցառումներին, այդ թվում՝ «Օսկար»-ին։ Այս մասին հաղորդում է Page Six․
«Ես ընդունում եւ հարգում եմ Ակադեմիայի որոշումը»,- արտիստի խոսքերն է մեջբերում հրատարակությունը։
Կինոակադեմիայում հայտարարել են, որ որոշումը քայլ է «իրենց անդամների ու հյուրերի անվտանգությունը պաշտպանելու եւ Ակադեմիայի նկատմամբ վստահությունը վերականգնելու ուղղությամբ»:
Հոլիվուդյան դերասանը մարտի 27-ին «Օսկարի» հանձնման արարողության ժամանակ բեմ է բարձրացել եւ ապտակել է հաղորդավար Քրիս Ռոքին՝ Սմիթի կնոջ «շատ կարճ սանրվածքի» մասին կատակի պատճառով։ Ջադա Պինկետ-Սմիթն ունի աուտոիմունային հիվանդություն, եւ նրա մազերը թափվում են։
Ավելի ուշ, երբ դերասանը բեմ բարձրացավ՝ Ռիչարդ թագավորի համար «լավագույն դերասան» անվանակարգում մրցանակ ստանալու համար։ Սմիթը լաց եղավ, ներողություն խնդրեց եւ ասաց, որ կյանքում կարեւոր է պաշտպանել ընտանիքը, ինչպես իր կերպարը՝ Ռիչարդ Ուիլյամսը, թենիսիստուհի Սերենայի եւ Վինուսի հայրը դա արեց։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար