Սթոլտենբերգը դաշինքի անդամներին կոչ է արել Ուկրաինային ավելի շատ ծանր սպառազինություններ տրամադրել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը դաշինքի անդամներին կոչ է արել ոչ միայն պաշտպանական հակատանկային եւ հակատանկային, այլ նաեւ ավելի շատ ծանր սպառազինություններ տրամադրել Ուկրաինային, տեղեկացրել է AP-ը։
«Ես դաշնակիցներին կոչ եմ արել հետագա աջակցությունն ապահովել համակարգերի տարբեր տեսակներով, ինչպես թեթեւ, այնպես էլ ավելի ծանր սպառազինություններով,- ասել է Սթոլտենբերգը՝ հավաստիացնելով, որ ՆԱՏՕ-ի երկրները, բայց ոչ ՆԱՏՕ-ն՝ որպես կազմակերպություն, զենք եւ այլ աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային, եւ նրանք կարող են ավելին անել։
Նրա խոսքով՝ «Ուկրաինան պաշտպանական պատերազմ է վարում, ուստի հարձակողական եւ պաշտպանական զենքի միջեւ այդ տարբերությունն իրականում ոչ մի իրական նշանակություն չունի»։
Սթոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ի համար կարեւոր է նաեւ չներքաշվել ավելի լայն պատերազմի մեջ Ռուսաստանի դեմ։ «ՆԱՏՕ-ն զորքեր չի ուղարկում։ Մենք նաեւ պատասխանատվություն ենք կրում այն բանի համար, որ այդ հակամարտությունը Ուկրաինայի սահմաններից դուրս չգա եւ չդառնա էլ ավելի մահասփյուռ, էլ ավելի վտանգավոր ու կործանարար»,- ասել է նա։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար