ՄԱԳԱՏԷ-ն համաձայնեցրել է Ուկրաինայի միջուկային կառույցների անվտանգության ապահովման մեխանիզմը
ՄԱԳԱՏԷ-ն Ուկրաինայի և Ռուսաստանի հետ առանձին-առանձին համաձայնեցրել է ուկրաինական միջուկային կառույցների անվտանգության ապահովման մեխանիզմը՝ կապված ռուսական ռազմական արշավի հետ: Այս մասին ուրբաթ Վիեննայում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ Ուկրաինա կատարած այցի ավարտին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Պայմանավորվածություն ունեմ մեխանիզմի մասին»,- ասել է Գրոսին լրագրողների հետ զրույցում: - Սակայն այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել յուրաքանչյուր կողմի՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ առանձին-առանձին,- հավելել է նա:
Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի օգնությունն Ուկրաինայում ճառագայթման մակարդակի մշտադիտարկման համար տեխնիկական սարքավորումների մատակարարման գործում արդեն սկսվել է, սակայն աջակցության հիմնական փաթեթը կցուցաբերվի հաջորդ շաբաթ: «Մենք սկսում ենք հաջորդ շաբաթ: Մեր օգնության ամբողջական փաթեթը»,- տեղեկացրել է Գրոսին:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...