Կիեւում Սլովենիայի դրոշը դեսպանատան դիմաց հանվել է Ռուսաստանի դրոշի հետ նմանության պատճառով
Կիեւում Սլովենիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բոշտյան Լեսյակը ստիպված է եղել հեռացնել Սլովենիայի դրոշը դեսպանատան շենքի դիմաց՝ Ռուսաստանի դրոշին նման լինելու պատճառով։
«Երբ մենք ժամանեցինք Կիեւ, բավականին քամոտ էր, եւ երբ հպարտությամբ բարձրացրինք Սլովենիայի եւ Եվրոպայի դրոշները, դրանք գեղեցիկ ծածանվում էին քամու տակ»,- ասել է նա Slovenija հեռուստաալիքին տված հարցազրույցում:- Բայց երբ քամին դադարեց, ազգային գվարդիայի անդամները, իսկ ավելի ուշ՝ ուկրաինական ոստիկանությունը, եկան եւ հարցրին՝ կարո՞ղ է Սլովենիայի դրոշը ժամանակավորապես հանվել, «որովհետեւ այն շատ նման է Ռուսաստանի դրոշին»:
Դիվանագետը վստահեցրել է, որ մնացած հարցերում Ուկրաինայի իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչները լավ են հոգացել իրենց անվտանգության մասին։ «Մեզ տեղավորել ենք մոտակա հյուրանոցում, որտեղ ունենք հիմանակն պայմաններն ապրելու եւ աշխատելու համար»,- ասել է նա։
Լեսյակը պարբերաբար զեկուցում է Սլովենիայի դեսպան Տոմաժ Մենչինին, ով աշխատում է Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Լեհաստանի Ժեշուվ քաղաքում:


















































Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Մակրոնը հայտարարել է լայնածավալ ռազմական ծրագրի մեկնարկի մասին
ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա
Իսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթը
Գյումրիում կատարված uպանnւթյnւնը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել է
Կասեցվել է «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը
Ադրբեջանը հայտարարել է, որ «արագացված տեմպերով կառուցում է Զանգեզուրի միջանցքը»
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը