Ռուսաստանին G20-ից հանելը կդանդաղեցնի գլոբալ պարենային ճգնաժամի հաղթահարման ջանքերը
«Մեծ քսանյակից» (G20) եւ միջազգային այլ կազմակերպություններից Ռուսաստանին հանելը կարող է դանդաղեցնել Ուկրաինայում պատերազմի պատճառով խորացած գլոբալ պարենային ճգնաժամի հաղթահարման ջանքերը, Reuters-ին ասել է օգնության Welthungerhilfe (WHH) գերմանական խմբի ղեկավար Մաթիաս Մոգեն։ Խումբը ծրագրերով սպասարկում է 14,3 մլն մարդու 35 երկրներում։
Նրա խոսքով՝ ճգնաժամի հաղթահարման համար չափազանց կարեւոր է կապ պահպանել Ռուսաստանի հետ, որն աշխարհում ցորեն արտադրող ամենախոշոր երկրներից մեկն է։
«Իհարկե, Ռուսաստանն ագրեսոր է, եւ պատժամիջոցներ ու նման բաներ պետք են։ Բայց ներկա հումանիտար իրավիճակում պետք է բաց լինեն կապի գծերը»,- նշել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ, իր կարծիքով, Ռուսաստանին պետք է հանել G20-ից, չնայած փորձագետները նշել էին, որ դա հազիվ թե տեղի ունենա՝ հաշվի առնելով Հնդկաստանի, Չինաստանի եւ G20-ի որոշ այլ անդամների անհամաձայնությունը։
ՄԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով՝ ուկրաինական ճգնաժամը հանգեցրել է պարենի գների կտրուկ աճի ամբողջ աշխարհում եւ հիմնական գյուղատնտեսական մշակաբույսերի անբավարարություն առաջացրել Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի որոշ մասերում։
Ճգնաժամը հանգեցրել է Ռուսաստանից եւ Ուկրաինայից մատակարարումների կրճատման, նրանց միասին բաժին էր ընկնում ցորենի համաշխարհային արտահանման 25 եւ եգիպտացորենի արտահանման 16 տոկոսը։ Մատակարարումների կրճատումը հանգեցրել է գների կտրուկ աճի միջազգային շուկաներում։
Մոգեն ասել է, որ սպասում է, որ «Մեծ յոթնյակի» առաջնորդները կդիտարկեն այս հարցն իրենց գալիք հանդիպումներում։ Ըստ Մոգեի՝ Ռուսաստանը նախկինի պես «Մեծ ութնյակի» մի մասն էր 2007 եւ 2008թթ. պարենային ճգնաժամի ժամանակ եւ կառուցողական դեր է խաղացել սովի դեմ պայքարում ամբողջ աշխարհում։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար