ԱՄՆ-ն առաջիկայում պատժամիջոցներ կկիրառի ռուսական եւ բելառուսական եւս 120 ընկերության նկատմամբ
ԱՄՆ-ն առաջիկայում պատժամիջոցներ կկիրառի ռուսական եւ բելառուսական եւս 120 ընկերության նկատմամբ՝ դրանք բարձր տեխնոլոգիաներից կտրելու նպատակով։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Առաջիկա օրերին Առևտրի նախարարությունը լրացուցիչ գործողություններ կձեռնարկի Ռուսաստանի պաշտպանության, օդատիեզերական եւ ծովային ոլորտների դիրքերի թուլացման համար՝ պատժամիջոցների ցանկում եւս 120 կազմակերպություն ներառելով Ռուսաստանից եւ Բելառուսից»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ցուցակում ներառումը նշանակում է, որ այդ կազմակերպություններն «այլեւս չեն կարող բարձր տեխնոլոգիաներ ստանալ Միացյալ Նահանգներից առանց լիցենզիայի, ինչը շատ դեպքերում, եթե՝ ոչ բոլոր, կմերժվի»: «Մենք թույլ չենք տա նրանց արեւմտյան տեխնոլոգիաներ ձեռք բերել եւ շրջանցել մեր կոշտ պատժամիջոցները,- ասել է նա:- Մենք ընդլայնում ենք Ռուսաստանի տնտեսության լրացուցիչ ոլորտների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մեր լիազորությունները, որոնք կարեւոր են Պուտինի համար, այդ թվում՝ օդատիեզերական, ծովային եւ տեխնոլոգիական ոլորտներում»:
Սպիտակ տան գնահատմամբ՝ արտահանման նոր միջոցառումների տակ հայտնված ապրանքների՝ ԱՄՆ-ից Ռուսաստան արտահանումն անցյալ տարվա համեմատ կրճատվել է 99 տոկոսով:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար