Շրի Լանկայում ցուցարարները փորձել են գրոհել երկրի նախագահի նստավայրը
Շրի Լանկայում ցուցարարները փորձել են գրոհել նախագահ Գոտաբայ Ռաջապակսայի նստավայրը։ Տնտեսական ճգնաժամի հետ կապված բողոքի ակցիաներն անկարգությունների են վերածվել, ծանր վիրավորվել է առնվազն մեկ մարդ։
Անվտանգության ուժերը կրակ էին բացել ամբոխի վրա (պարզ չէր՝ արդյո՞ք նրանք մարտական փամփուշտներ, թե ռետինե փամփուշտներ էին օգտագործում) եւ արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ կիրառել Ռաջապակսայի հրաժարականը պահանջող ցուցարարներին ցրելու համար, հաղորդում է AFP-ն:
Ընդդիմադիր ակտիվիստները ջահեր էին բռնել ցույցի ժամանակ՝ դատապարտելով գազի, կերոսինի եւ որոշ այլ ապրանքների դեֆիցիտը, քանի որ երկիրը կանգնած է արժութային լուրջ ճգնաժամի առաջ: Ցուցարարները այրել էին բանակային ավտոբուսը, որը կայանված էր Կոլոմբոյի Միրիհանա բնակելի թաղամասում գտնվող Ռաջապակսայի տուն տանող ծառուղու վրա, ինչպես նաեւ՝ ոստիկանական մեքենան:
Պաշտոնական աղբյուրները AFP-ին հայտնել են, որ Ռաջապակսան անկարգությունների պահին նստավայրում չէր:
Մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգություններից հետո անժամկետ պարետային ժամ է մտցվել։
Հարավասիական 22 միլիոնանոց երկիրը անկախությունից ի վեր իր ամենավատ անկումն է ապրում, ինչը պայմանավորված է արտարժույթի խիստ պակասով, նույնիսկ՝ ամենակարեւոր ներմուծման դիմաց վճարելու համար:
Վերջին օրերին դիզվառելիքի պակասը վրդովմունք էր առաջացրել ամբողջ Շրի Լանկայում, սակայն բողոքի ցույցերը մինչ այժմ տեղի էին ունենում քաղաքներում եւ ուղղված չէին բարձրագույն ղեկավարության դեմ:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար