Քրիս Ռոքն առաջին անգամ մեկնաբանել է «Օսկարի» ընթացքում Ուիլ Սմիթի կողմից ստացած հարվածը
Ամերիկացի դերասան եւ կատակերգու Քրիս Ռոքն առաջին անգամ խոսել է Ուիլ Սմիթի մասնակցությամբ միջադեպից․ «Օսկար» մրցանակաբաշախության ընթացքում իր կնոջ հասցեին անտեղի կատակի պատճառով Սմիթը հարվածել էր Ռոքի դեմքին, հայտնում է Variety-ն։
Արտիստը Սմիթի հետ կոնֆլիկտի մասին պատմել է իր սթենդափ շոուի ընթացքում, որն անց է կացրել մարտի 30-ին Բոստոնում։ Նշվում է, որ հանդիսատեսը նրան բուռն ծափահարություններով է դիմավորել, որոնք շարունակվել են մոտ երկու րոպե։ Ինչ-որ պահի Ռքը որոշել է նրանց խնդրել թույլ տալ սկսել համերգը, գրում է Lenta.ru-ն։
«Ինչպե՞ս են անցել իմ հանգստյան օրերը։ Ես բազմաթիվ վատ մեկնաբանություններ չունեմ, եւ եթե եկել եք այդ մասին լսելու, ես մի ամբողջ շոու ունեմ, որը գրել եմ այս հանգստյան օրերից առաջ։ Ես դեռ փորձում եմ գիտակցել այն, ինչ տեղի է ունեցել։ Այնպես որ, մի օր կպատմեմ այդ ,կեղտի մասին։ Եվ դա լուրջ ու ծիծաղելի կլինի»,- հայտարարել է Ռոքը։ Դրանից հետո նրա որոշ երկրպագուներ սկսել են բղավել․ «Գրողը ծոցը գնա Ուիլ Սմիթը», սակայն կատակերգուն արհամարհել է դա ու սկսել իր ելույթը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար