Հազարավոր ֆունտ ստերլինգ արժեքով իրեր են գողացել․ Լոնդոնում կողոպտիչը ներխուժել է Դեւիդ եւ Վիկտորյա Բեքհեմների առանձնատուն
Բեքհեմներին կողոպտել են։ Հանցագործը մուտք է գործել Լոնդոնում գտնվող նրանց առանձնատուն եւ հազարավոր ֆունտ ստերլինգ արժողությամբ իրեր գողացել։ The Sun-ի տեղեկություններով՝ գողը մուտք է գործել տան ննջասենյակներից մեկն այն ժամանակ, երբ Վիկտորյան, Դեւիդն ու նրանց 10-ամյա դուստրը՝ Հարփերը, քնած են եղել։
Կողոպտիչն այնքան լուռ է գործել, որ ոչ ոքի չի արթնացրել։ Գողության փաստը հայտնաբերել է Վիկտորյայի եւ Դեւիդի 17-ամյա որդին ընկերների հետ գիշերային զբոսանքից վերադառնալուց հետո։ Քրուզն արթնացրել է հորն ու պատմել, որ տան ննջասենյակներից մեկում ինչ-որ մեկը եղել է։ Դրանից հետո Դեւիդը զանգահարել է շտապ օգնության ծառայություն եւ որդու հետ սկսել է խուզարկել առանձնատունը։
«Բեքհեմները բավական պրոֆեսիոնալ գողերի զոհ են դարձել, որոնք գործունեություն են ծավալել այդ շրջանում։ Փառք Աստծո, հանցագործները հասել են ննջասենյակներից միայն մեկին»,- հայտնել է The Sun-ը։
Լոնդոնի ոստիկանությունը պարբերականի հետ զրույցում հաստատել է, որ հետաքննում է միջադեպը եւ հայտարարել է, որ պարզ չէ՝ արդյոք հանցագործը միայնակ է եղել, թե հանցակիցներ է ունեցել։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...