Պատերազմի այլընտրանքով մարդկանց վախեցնում են․Ադրբեջանը երբ ուզի, պատերազմի համար պատճառ կստեղծի․ պատգամավոր
Եթե Ադրբեջանն ուզի պատերազմ, դա կսարքի․ մի բեռնատար կպայթեցնեն, կասեն՝ հայերն են պայթեցրել․ ահա և քեզ պատերազմի պատճառ։ Ադրբեջանի ագրեսիվ քայլերի հետևանքով ստեղծված վիճակի շուրջ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ի այսօր հրավիրած քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորը հիշեցրեց 2020թ․ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրի հետ կապված Նիկոլ Փաշինյանի արդարացումը, որի շարունակությունը տեսնում ենք նաև այսօր․
«Հիշու՞մ եք՝ այդ համաձայնագիրը ոնց արդարացրեց․ ասում էր՝ եթե ես չստորագրեի, 20 հազար, հետո էլ թե՝ 35 հազար զոհ կունենայինք։ Հետո ասում էր՝ եթե մենք չգնանք դեմարկացիայի ու դելիմիտացիայի, ապա այլընտրանքը պատերազմն է։ Դրա մասին հայտարարեցին, բայց պատերազմը չվերջացավ»։
Ադրբեջանի հետ ինչ-որ պահի հարաբերությունները կարգավորելը, ըստ պատգամավորի, անընդունելի չէ, ուղղակի՝ ոչ խաղաղության համաձայնագրով, այլ՝ ինչ-որ արձանագրության հիման վրա դիվանագիտական հարաբերություններ հաստատելով։ Դա էլ, Խաչատրյանի խոսքով, մի պարագայում է կարելի․ եթե Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։
Պատերազմի այլընտրանքով մարդկանց վախեցնելով, պատգամավորի համոզմամբ, ներկա իշխանություններն իրենց քաղաքականությունն են առաջ տանում։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...