Հորդառատ անձրեւներն Ավստրալիայի արեւելքում ջրհեղեղների են հանգեցրել
Ավստրալիայի արեւելյան ափին գտնվող մի քանի քաղաքներում հորդառատ անձրեւները ջրհեղեղի են հանգեցրել, երկու մարդ մահացել է։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ABC Broadcasting Corporation-ը՝ վկայակոչելով Քվինսլենդ նահանգի ոստիկանությունը։
Գերատեսչության տվյալներով՝ երեքշաբթի առավոտյան ջրհեղեղի հետեւանքով զոհված երկու տղամարդու մարմիններ են հայտնաբերվել Թովումբա եւ Փիթսվորդ քաղաքներում։ Հաղորդվում է, որ երկու տղամարդուն էլ ջրհեղեղը դուրս է նետել ճանապարհից: Ոստիկանությունը պարզում է մահացածների ինքնությունը՝ նրանց հարազատների հետ կապ հաստատելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
NSW Արտակարգ իրավիճակների ծառայությունները նախազգուշացում է հրապարարկել Լիսմորի բնակիչների համար, ովքեր վերադարձել են իրենց տները երկու շաբաթ առաջ փետրվարյան ջրհեղեղներից հետո: Տարհանմանը նախապատրաստվելու հրաման է տրվել նաեւ նահանգի հյուսիս-արեւմուտքում գտնվող մի շարք այլ քաղաքների համար։ «Ներկայումս ուժի մեջ է տարհանման եւ ջրհեղեղի մասին ութ նախազգուշացում, որոնք վերաբերում են 14.455 մարդու: Լիսմորի բնակիչներին հրամայվել է լքել իրենց տները, քանի որ Ուիլսոնս գետը բարձրանում է եւ հեղեղելու են հարթավայրային թաղամասերը, այդ թվում՝ նրանք, որոնք հեղեղվել էին ընդամենը մեկ ամիս առաջ»,- ասել է արտակարգ իրավիճակների նախարար Ստեֆանի Քուքը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար