Նոր Զելանդիան լրջորեն մտահոգված է Խաղաղ օվկիանոսի հնարավոր ռազմականացմամբ
Նոր Զելանդիան լրջորեն մտահոգված է Խաղաղ օվկիանոսի հնարավոր ռազմականացմամբ՝ Չինաստանի հետ անվտանգության ոլորտում գործընկերության մասին Սողոմոնյան կղզիների կառավարության որոշումից հետո։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ջասինդա Արդերնը, փոխանցում է AFP-ն։
Սողոմոնյան կղզիների կառավարության հայտարարությունն այն մասին, որ այն «դիվերսիֆիկացնում է» իր անվտանգության հարաբերություններն Ավստրալիայի սահմաններից դուրս, տագնապ է առաջացրել Ավստրալիայում, Նոր Զելանդիայում եւ Միացյալ Նահանգներում:
«Մենք այդպիսի գործողությունները որպես տարածաշրջանի պոտենցիալ ռազմականացում ենք դիտարկում, ինչպես նաեւ խաղաղօվկիանոսյան անվտանգության տեսանկյունից շատ քիչ պատճառներ ենք տեսնում այդպիսի անհրաժեշտության եւ ներկայության համար,- ասել է Արդերնը:- Մենք սա լուրջ խնդիր ենք համարում»։
Սողոմոնյան կղզիների ընդդիմության առաջնորդ Մեթյու Ուեյլն ABC-ին տված հարցազրույցում ասել է, որ հիասթափված է, որ Ավստրալիան ոչ մի քայլ չի ձեռնարկել Չինաստանի հետ գործարքի կանգնեցման համար այն բանից հետո, երբ նա անցյալ տարի նախազգուշացրել էր Ավստրալիայի գերագույն հանձնակատարին կամ դեսպանին:
Գերագույն հանձնակատար Լախլան Ստրահանը պատասխանել է Twitter-ում. «Ավստրալիան պարբերաբար եւ հարգանքով հայտնել է իր մտահոգությունները (Սողոմոնյան կղզիներին) Սողոմոնյան կղզիների եւ Չինաստանի միջեւ անվտանգության ոլորտում համագործակցության առաջարկվող համաձայնագրի կապակցությամբ»:
Նա հավելել է, որ «խաղաղօվկիանոսյան ընտանիքը» լավագույնս է համապատասխանում Սողոմոնյան կղզիներն անվտանգ պահելու համար։ Վաշինգտոնը եւս մտահոգություն է հայտնել, եւ ԱՄՆ պաշտոնյաները դա Սողոմոնյան կղզիների մայրաքաղաք Հոնիարայում ԱՄՆ դեսպանատան վերաբացման պատճառ են համարել:
Մեկ միլիոնից պակաս բնակչություն ունեցող խաղաղօվիկանոսյան պետությունը, որը գտնվում է Ավստրալիայից 2000 կիլոմետր հյուսիս-արեւելք, 2019 թվականին դիվանագիտական ճանաչումը Թայվանից տեղափոխել էր Պեկինի վրա, ինչը վկայում է Խաղաղ օվկիանոսում Չինաստանի աճող ազդեցության մասին:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար