Բա եթե ավելի շուտ էին առաջ եկել, ինչո՞ւ չէիք եկել այդ դիրքերը զբաղեցնել ու նրանց հետ շպրտել. Ա.Գրիգորյան
Պաշտոնական Ադրբեջանի կողմից հնչեցված տարբեր հայտարարություններ իրենց մեջ պարունակում են ՀՀ տարածքային առումով նկրտումներ և դա փաստացի ամրագրված է նաև Շուշիի հռչակագրում: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ խոսելով ադրբեջանական կողմի առաջարկած 5 կետերի մասին, որոնք պետք է կատարի Հայաստանը։
«Այսինքն զարմանալ, որ կարող է խոսք լինել Սյունիքի միջանցքի մասին, այնքան էլ տեղին չէ, որովհետեւ Շուշիի հռչակագրով ամրագրված է, որ որ ադրբեջանական կողմը ցանկություն ունի Հայաստանի սուվերեն տարածք վերցնել, որը կապում է Նախիջևանը Ադրբեջանին: Ինձ համար առավել խնդրահարույց է այն կետը, որտեղ խոսվում է տարածքային ամբողջականության ճանաչման մասին։ Որքան էլ այս իշխանությունները պնդեն, որ մենք տարիներ առաջ դեռևս ճանաչել ենք, այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ հիմա Ադրբեջանն առաջին կետով և բոլոր իրենց հնչեցրած հայտարարություններում պնդում և ասում, որ մենք նորից պետք է ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողաջականությունը։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...