Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասին Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կարգավորել են Ակտաուի մոտ տեղի ունեցած աղետի հետևանքները Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը Կրիշտիանուն սովոր է լինել ճիշտ տեղում ճիշտ ժամանակին Բուրկինա Ֆասոյի իշխանությունները Ֆրանսիային մեկ շաբաթ են տվել դեսպանատունը փակելու համար. Le Monde «STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերը Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտել Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում

«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՌուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կարգավորել են Ակտաուի մոտ տեղի ունեցած աղետի հետևանքներըԿասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունըԵրևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումըԳալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելըԿրիշտիանուն սովոր է լինել ճիշտ տեղում ճիշտ ժամանակինԲուրկինա Ֆասոյի իշխանությունները Ֆրանսիային մեկ շաբաթ են տվել դեսպանատունը փակելու համար. Le Monde«STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերըԻսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունիՈստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտելԱնտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակումՀայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվումՏղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքըՏիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնություններըԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձըԲրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերըՂարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերըՍաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է ՊեկինՇրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ինԱվստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտինԿացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքներըԻրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետՄասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչըԾանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԷկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերըԵրևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունըՌուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրելՍա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. ՌոնալդինյոՀայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է ԻռլանդիայինՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալԹուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանըԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչՀրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումըԵրիտասարդության միջազգային օրը Կապանում. ինչպիսի միջոցառումներ են նախընտրում երիտասարդները․ առցանց հարցումԱնցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվելԻրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. AxiosԼոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինիYandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավարՍահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներըԱրարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվինՆոր բացահայտումներ ԱմբերդումԱրարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՎառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթություններըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Աշխարհ

Պետդեպ. Մենք աշխատում ենք, որպեսզի Ուկրաինան ՀՕՊ համակարգեր ստանա

Պետքարտուղարությունը հայտնել է, որ ուշադիր հետեւում է Մարիուպոլի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ ստուգում է Ռուսաստանի կողմից հնարավոր ռազմական հանցագործությունների մասին ստացվող տեղեկատվությունը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ԱԳՆ մամուլի քարտուղար Նեդ Փրայսը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք շարունակում ենք ամեն օր ապացույցներ տեսնել, որոնք վկայում են գործողությունների մասին, որոնք կարող են ռազմական հանցագործություն լինել: Մենք շատ ուշադիր ուսումնասիրում ենք առկա տեղեկությունները, որպեսզի պաշտոնապես որոշենք՝ ռազմական հանցագործություններ կատարվել են, թե ոչ, - ասել է Նեդ Փրայսը:- Մենք տեսել ենք Մարիուպոլի բնակիչների՝ Ռուսաստան բռնի տեղափոխման մասին հաղորդումները։ Մենք ուսումնասիրում ենք այդ տեղեկատվությունը։ ԱՄՆ-ն սերտորեն խորհրդակցում է իր ուկրաինացի գործընկերների հետ: Այդ հաղորդումները չափազանց մտահոգիչ են եւ, եթե հաստատվեն, խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան վերաբերմունքի լրացուցիչ ապացույցը կդառնան»:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել Ռուսաստանի կառավարությանը թույլ տալ խաղաղ բնակիչներին ազատ եւ անվտանգ լքել Մարիուպոլը, ինչպես նաեւ թույլ տալ մարդասիրական կազմակերպություններին անհրաժեշտ օգնությունը տրամադրել։

Պետդեպն աջակցություն է հայտնել Կիեւին եւ հավելել, որ, չնայած նախագահ Զելենսկու խաղաղ նախաձեռնություններին, Ռուսաստանը հակամարտությունը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու ձգտում չի ցուցադրում:

«Նույնիսկ չնայած նրան, որ այս պահին մենք շատ քիչ նշաններ ենք տեսնում առ այն, որ Ռուսաստանը լուրջ է վերաբերվում դիվանագիտությանը, մենք աշխատում ենք մի քանի ուղղությամբ՝ Ուկրաինայի դիրքերը բանակցությունների սեղանի շուրջ ամրապնդելու համար,- ասել է Նեդ Պրայսը:- Մենք արդեն մեր ուկրաինացի գործընկերներին աննախադեպ 2 միլիարդ դոլարի աջակցություն ենք տրամադրել անվտանգության ոլորտում: ԱՄՆ-ն նաեւ տրամադրել է հենց այն համակարգերը, հնարավորությունները եւ ակտիվները, որոնք անհրաժեշտ կլինեն Ուկրաինային եւ որոնք այն կօգտագործի ռուսական ագրեսիայից արդյունավետորեն պաշտպանվելու համար»:

Պետդեպի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ սահմանած պատժամիջոցները հարված են հասցնում «ռուսական տնտեսությանը, դրա ֆինանսական համակարգին, ինչպես նաեւ՝ ռազմավարական դիրքին աշխարհում»։

«Նախագահ Պուտինը մի շարք սխալ հաշվարկներ թույլ տվեց: Նա շատ սխալ էր հաշվարկել, երբ կարծում էր, որ իր զորքերը կարող են մի քանի ժամվա ընթացքում եւ առանց դիմադրության հանդիպելու անցնել Ուկրաինայով եւ ուժով գրավել երկիրը, այդ թվում՝ դրա խոշոր քաղաքները: Նախագահ Պուտինը սխալ էր հաշվարկել, եթե կարծում էր, որ չի բախվի այն ծանր տնտեսական և ֆինանսական հետեւանքներին, որոնք նախագահ Բայդենը եւ միջազգային հանրությունը խոստացել էին, եթե այդ ներխուժումը շարունակվի:

Նեդ Փրայսի խոսքով՝ «սա այն պատերազմ չէ, որին ռուսները միաձայն աջակցում են»։

«Ռուսաստանի կառավարությունը, Կրեմլն արել են հնարավոր ամեն ինչ, որպեսզի էլ ավելի շատ փորձեն վերահսկել տեղեկատվական միջավայրն, քան դա արվում էր նախկինում։ Չնայած տեղեկատվական ուղիների ճնշմանը, ցուցարարներին, ավելի քան 15000 խաղաղ ցուցարարի ձերբակալությանը, կան հստակ նշաններ, որ պատերազմը լիակատար աջակցություն չունի Ռուսաստանի քաղաքացիների շրջանում»,- ընդգծել է նա։

Նեդ Փրայսը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ն սերտորեն համագործակցում է Ուկրաինայի հետ Կիեւին հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու մասով:

«Ինչ վերաբերում է «Ս-300»-ի նման համակարգերին, մենք աշխատում ենք օգնել Ուկրաինային մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի եւ դրանց զինամթերքի ձեռք բերման հարցում:- հայտարարել է Նեդ Փրայսը:- Պետքարտուղար Բլինքենը հաստատել է մեր 14 գործընկերներից Ուկրաինային ամերիկյան արտադրության ռազմական տեխնիկայի մատակարարումը։ Մենք աշխատում ենք ԱՄՆ պաշտպանության նախարարության եւ այլոց հետ՝ նման համակարգերի առկայության եւ, ի վերջո, մեր ուկրաինացի գործընկերներին դրանց տրամադրման ուղղությամբ՝ լինի դա ԱՄՆ, թե այլ երկրի արտադրության»: