Ցուցադրվել են iPhone 14-ի դիզայնի գծագրերը
Ինսայդերները ցուցադրել են iPhone 14 շարքի ապագա նմուշների գծագրերը։ Այս մասին տեղեկացրել է MySmartPrice պարբերականը։
Լրագրողնեը նշել են, որ տեղեկացված աղբյուրներից ստացել են iPhone 14-ի եւ 14 Max-ի «առավել ճշգրիտ» գծագրերը։ Ցուցադրված սխեմաները վկայում են, որ սարքերի դիզայնն էապես չի փոխվի iPhone 13-ի համեմատ։ Հեռախոսները կունենան հարթ շրջանակներ, առջեւի վահանակ, որի սենսորների տակ կլինի Face ID-ն, դիմացի տեսախցիկ եւ երկու հիմնական խցիկ։ Այս տվյալները ցույց են տալիս, որ iPhone 14-ը ունենալու է 6,1 մատնաչափ դիսփլեյ, 14 Max-ը՝ 6,7 մատնաչափ տրամագծով էկրան։
«Ինչպես մենք նշել էինք, iPhone 14-ը առջեւից հիշեցնելու է iPhone 13-ը»,- ասել են հեղինակները։ Մասնագետների խոսքով՝ նոր մոդելը աննշան կտարբերվի ակտուալ տարբերակից միայն կորպուսի ավելի հաստ ապակե շրջանակով։
Լրագրողները նշել են, որ ներկայում Apple-ը մտադիր է թարմացնել միայն թանկարժեք սմարթֆոնների դիզայնը։ «Մենք ծանոթ ենք այդ ռազմավարությանը՝ հաշվի առնելով այն, որ վերջին iPhone SE-ն նախկինի պես ունի 2017թ. թողարկված iPhone 8-ի նման դիզայն»,- ասել են հեղինակները։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը