Գնահատվել են համաշխարհային տնտեսության համար ուկրաինական իրադարձությունների հետեւանքները
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հետեւանքները կարող են արժենալ համաշխարհային ՀՆԱ-ի մեկ տոկոսը, իսկ ինֆլյացիան միջինում կաճի 2,5 տոկոսային կետով։ Այս մասին ասվում է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) զեկույցում։
Այս սցենարը ենթադրում է, որ Ռուսաստանի տնտեսությունը կնվազի 10 տոկոսով, իսկ ինֆլյացիան մինչեւ տարեվերջ կարագանա մինչեւ 15 տոկոս։ Ուկրաինայում ՀՆԱ-ի նվազումը, ըստ գնահատականների, կկազմի մինչեւ 40 տոկոս։
Մյուս երկրների վրա բացասական ազդեցությունը հիմնականում պայմանավորված կլինի ցորենի մատակարարումների սահմանափակմամբ (արտահանման նվազումը կհանգեցնի դեֆիցիտի շատ զարգացող շուկաներում) եւ էներգառեսուրսների եւ մետաղների գների բարձրացմամբ։
Համաշխարհային տնտեսության վրա ազդեցությունը կախված կլինի ռազմական գործողության տեւողությունից եւ կառավարության պատասխան միջոցներից։ Դեկտեմբերին ՏՀԶԿ-ն համաշխարհային ՀՆԱ-ի աճ է կանխատեսել 4,5 տոկոսով այս տարվա համար, իսկ հաջորդ տարվա համար՝ 3,2 տոկոսով։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը