ԱՄՆ-ը հնարավոր է համարել նոր պատժամիջոցները ՌԴ-ի բանկերի և նավթագազային ոլորտի նկատմամբ
Միացյալ Նահանգները կարող է էլ ավելի ընդլայնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: Այդ մասին Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի փոխտնօրեն Դալիփ Սինգհը հայտարարել է CBS News-ին տված հարցազրույցում:
«Մենք կարող ենք ընդլայնել մեր պատժամիջոցները: Ձեռնարկել միջոցներ, ընդունել պատժամիջոցներ, դրանք կիրառել ավելի մեծ թվով բանկերի, ավելի շատ սեկտորների նկատմամբ»,-ասել է Սինգհը: Նրա խոսքով՝ պատժամիջոցները կարող են վերաբերել Ռուսաստանի տնտեսության՝ ռազմավարական տեսակետից կարեւոր ուղղություններին»:
«Դա հիմնականում վերաբերում է նավթին ու գազին, բայց կան նաեւ այլ հատվածներ»,-նշել է նա: Խոսելով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր չեղարկման մասին՝ Սինգհն ընդգծել է, որ «մենք դեռ չենք էլ մոտեցել այդ կետին»:
Նա կարծում է, որ առաջինը, ինչն անհրաժեշտ է դա անելու համար, Ուկրաինայում ռազմական գործողությունը դադարեցնելն է, իսկ դա տեղի չի ունենում: Ավելի վաղ ԱՄՆ-ն արդեն պատժամիջոցներ սահմանել էր ռուսաստանյան մի շարք բանկերի նկատմամբ եւ Ռուսաստանից էներգակիրներ ներմուծելուց հրաժարվել Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողության պատճառով ձեռնարկված միջոցների շրջանակներում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը