Բայդենն ու ՆԱՏՕ-ն ռազմավարական սխալ թույլ տվեցին Ուկրաինայում հակամարտության սրումից առաջ. Բոլթոն
ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը կարծում է, որ ԱՄՆ վարչակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը եւ ՆԱՏՕ-ն ռազմավարական սխալ են թույլ տվել՝ Ուկրաինայում հակամարտության սրումից առաջ անընդհատ հայտարարելով, որ Արեւմուտքը ոչ մի դեպքում չի միջամտի իրավիճակին։ Այս կարծիքը նա հայտնել է Redaktionsnetzwerk Deutschland խմբագրական ասոցիացիայի կողմից շաբաթ օրը հրապարակված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն ամիսներ շարունակ, իսկ նախագահ Ջո Բայդենն ի սկզբանե, նորից ու նորից շեշտում էին, որ Ուկրաինայում արեւմտյան զորքերի միջամտություն ընդհանրապես չի լինի»,- ասել է Բոլթոնը։ Նրա կարծիքով՝ դա «մեծ սխալ» էր։
«Եթե նախագահ Ջո Բայդենը վերջին ամիսներին ընդհանրապես չպատասխաներ արեւմտյան ուժերի հնարավոր ներգրավվածության մասին հարցին, ավելի լավ կլիներ Ուկրաինայի անվտանգության եւ մոլորակի վրա խաղաղության համար։ Այժմ 1945 թվականից ի վեր ամենամեծ ճակատամարտն է ծավալվել Եվրոպայում»,- ասել է Դոնալդ Թրամփի նախկին օգնականը։ Նա կարծում է, որ Ռուսաստանի ղեկավարությանն ավելի լավ է թույլ չտալ նայել հակառակորդի խաղաքարտերին։
Բոլթոնը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ նոր մոտեցում մշակելու անհրաժեշտության մասին՝ «Ռոնալդ Ռեյգանի ռազմավարությունները», որը բաղկացած կլիներ կոշտ դիրքորոշման եւ ընդդիմությանն աջակցության համադրումից։ «Այստեղ բավական չէ միայն 1960-ականների տեխնոլոգիաների վրա խաղադրույք կատարելը այնպիսի միջոցներով, ինչպիսին «Ազատություն» ռադիոկայանն է»,- նշել է նա։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը