Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կարգավորել են Ակտաուի մոտ տեղի ունեցած աղետի հետևանքները Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը Կրիշտիանուն սովոր է լինել ճիշտ տեղում ճիշտ ժամանակին Բուրկինա Ֆասոյի իշխանությունները Ֆրանսիային մեկ շաբաթ են տվել դեսպանատունը փակելու համար. Le Monde «STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերը Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտել Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Տղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքը

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կարգավորել են Ակտաուի մոտ տեղի ունեցած աղետի հետևանքներըԿասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունըԵրևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումըԳալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելըԿրիշտիանուն սովոր է լինել ճիշտ տեղում ճիշտ ժամանակինԲուրկինա Ֆասոյի իշխանությունները Ֆրանսիային մեկ շաբաթ են տվել դեսպանատունը փակելու համար. Le Monde«STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերըԻսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունիՈստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտելԱնտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակումՀայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվումՏղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքըՏիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնություններըԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձըԲրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերըՂարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերըՍաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է ՊեկինՇրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ինԱվստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտինԿացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքներըԻրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետՄասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչըԾանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԷկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերըԵրևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունըՌուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրելՍա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. ՌոնալդինյոՀայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է ԻռլանդիայինՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալԹուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանըԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչՀրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումըԵրիտասարդության միջազգային օրը Կապանում. ինչպիսի միջոցառումներ են նախընտրում երիտասարդները․ առցանց հարցումԱնցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվելԻրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. AxiosԼոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինիYandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավարՍահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներըԱրարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվինՆոր բացահայտումներ ԱմբերդումԱրարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՎառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթություններըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵրևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դի
Աշխարհ

ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկել է Ուկրաինային հանձնել իր С-400-ները

Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիայի հետ ոչ պաշտոնապես քննարկել է ռուսական արտադրության իր С-400 հակահրթիռային համակարգերն Ուկրաինային հանձնելու քիչ հավանական հնարավորությունը՝ նրան օգնելու համար երկիր ներխուժած ռուսական զորքերի դեմ պայքարում, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։

Ամերիկացի պաշտոնյաները այս առաջարկը քննարկել են իրենց թուրք գործընկերների հետ վերջին ամսվա ընթացքում, բայց որեւէ կոնկրետ կամ պաշտոնական հարցապնդում չի եղել, Reuters գործակալությանը տեղեկացրել են աղբյուրները։ Ըստ նրանց՝ այդ հարցը նաեւ կարճ քննարկվել է մարտի սկզբին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի Թուրքիա կատարած այցի ժամանակ։

Ջո Բայդենի վարչակազմը ռուսական արտադրության սարքավորումներ եւ համակարգեր, ներառյալ С-300 եւ С-400 օգտագործող դաշնակիցներին խնդրել է դիտարկել դրանք Ուկրաինային հանձնելու հնարավորությունը։

Այդ գաղափարը, որը վերլուծաբանների կարծիքով, Թուրքիան հաստատ կմերժի, Շերմանի եւ թուրք պաշտոնական անձանց միջեւ ավելի լայն բանավեճի մի մասն էր այն թեմայի շուրջ, թե ինչ կարող են անել ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները Ուկրաինային աջակցելու եւ երկկողմ կապերը բարելավելու համար։

Թուրքական իշխանությունները չեն մեկնաբանել Ուկրաինային С-400-ներ հանձնելու վերաբերյալ ԱՄՆ-ի ոչ մի առաջարկություն։ Այդ համակարգերը վաղուց տարաձայնությունների առիթ են ՆԱՏՕ-ի գծով երկու դաշնակիցների միջեւ։

Թուրքական աղբյուրները եւ վերլուծաբանները հայտարարել են, որ ցանկացած նման առաջարկ ձեռնտու չէ Թուրքիային՝ վկայակոչելով տեխնիկական դժվարությունները՝ կապված Ուկրաինայում С-400-ների տեղադրման եւ օգտագործման հետ, եւ քաղաքական խնդիրները, ինչպիսին է հարվածը, որն Անկարան, հավանաբար, կստանա Մոսկվայից։

Ամերիկացի պաշտոնյաները ջանում են օգտվել պահից՝ Թուրքիային Վաշինգտոնի ազդեցության ծիր վերադարձնելու համար։ Վերջին շաբաթներին ակտիվացել են լարված հարաբերությունների բարելավման «ստեղծարար» ուղիների որոնման ջանքերը, չնայած ոչ մի կոնկրետ առաջարկ դեռեւս աջակցություն չի ստացել, տեղեկացրել են ամերիկյան եւ թուրքական աղբյուրները։

«Ես կարծում եմ՝ բոլորը գիտեն, որ С-400-ների հարցը վաղուցվա հարց է եւ, գուցե, այժմ եկել է պահը, երբ մենք կարող ենք այդ խնդիրը լուծելու նոր միջոց գտնել»,- մարտի 5-ին ասել է Շերմանը Haberturk թուրքական ընկերության հարցազրույցում։

Հստակ չի եղել, թե հատկապես ինչ է նա նկատի ունեցել, իսկ պետդեպարտամենտը չի պատասխանել նրա մեկնաբանությունների մասին հարցերին։

Աղբյուրներից մեկը նշել է, որ Վաշինգտոնը հարաբերությունների բարելավման ջանքերի վերականգնման արդյունքում նման առաջարկությունն արել է այն ժամանակ, երբ Անկարան վախեցած է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոնկրետ նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ հարձակման իր պլանների մասին, ասել է մեկ այլ աղբյուր, որը ծանոթ է եղել քննարկումների ընթացքին։

Թուրքիան Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ Սեւ ծովում ընդհանուր ծովային սահման եւ լավ կապեր ունի երկու երկրների հետ։ Նա հայտարարել է, որ ներխուժումն անընդունելի է եւ աջակցություն է հայտնել Ուկրաինային, բայց եւ դեմ է հանդես եկել Մոսկվայի դեմ պատժամիջոցներին՝ իր միջնորդությունն առաջարկելով։

«Վերլուծաբանների կարծիքով՝ Անկարան մանրակրկիտ ձեւակերպում է իր հռետորաբանությունը, որպեսզի չնեղացնի Մոսկվային, որի հետ սերտ էներգետիկ, պաշտպանական եւ զբոսաշրջային կապեր ունի։ Բայց Անկարան նաեւ Կիեւին է հանձնել ռազմական անօդաչուներ եւ համաձայնագիր է ստորագրել դրանց էլ ավելի մեծ քանակության համատեղ արտադրության մասին, ինչը զայրացրել է Կրեմլին։ Թուրքիան նաեւ դեմ է Սիրիայում եւ Լիբիայում Ռուսաստանի վարած քաղաքականությանը, ինչպես նաեւ դեմ է Ղրիմի 2014թ. անեքսիային»,- նշվել է լրատվական գործակալության հաղորդագրությունում։

«Թուրքիային հաջողվել է անցնել սայրի սուր ծայրով, եւ ռուսական С-400-ների հանձնումն, անկասկած, առաջ կբերի Ռուսաստանի սուր ցասումը»,- ասել է Ֆիլադելֆիայի արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Աարոն Սթայնը։ «Իսկ Էրդողանի համար С-400-ները թուրքական ինքնիշխանության խորհրդանիշն են դարձել, ուստի դրանց հանձնման ճանապարհը չի զարդարվի ծաղիկներով ու վարդերով»։