Հարկադիր կատարման ծառայությունը կարելի է դասել ուժային կառույցների շարքին․ Արամ Վարդևանյան
ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնում, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ, երեկ դասախոսությամբ է հանդես եկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ «Պետության իրավական անվտանգություն. ի՞նչ խնդիրների են բախվում իրավունքը և օրենքը ՀՀ-ում» թեմայով։ Պատգամավորի հիմնական խոսքից հետո ներկաները տարբեր հարցեր ուղղեցին ․ դասախոսությունն ընթացավ՝ ինտերակտիվ հարցուպատասխանով։ Արամ Վարդևանյանին ուղղված հարցերից մեկը նույնպես վերաբերվում էր ՊՇՌ թեստավորմանը , դրա հետ կապված ՍԴ որոշանը։ Ներկաներից մեկը փորձեց հասկանալ, թե ինչո՞ւ ՍԴ որոշումը որոշիչ դեր չկատարեց և ՍԴ գործիքակազմը նպատակին չծառայեց։ Ի պատասխան Արամ Վարդևանյանը նշեց ․
«Եթե օրինակ ՍԴ-ն չլիներ, այլ լիներ սովորական դատարան կայացներ մի վճիռ, որով պետք է օրինակ բռնագանձվի տվյալ անձից 500 հազար դրամ, մարդը դա կարող է բողոքարկել դատական տարբեր ատյաններ, և դրանից հետո, եթե առաջին ատյանի դատարանի դատական ակտը մնա անփոփոխ, ապա այն մտնում է օրինակա ուժի մեջ ։ Սովորական դատարանները որպեսզի խուսափեն իրականում շատ վատ իրավական անվտանգությունը խաթարող իրավիճակից, ունեն Հարկադիր կատարման ծառայություն, որը գալիս է և իր անվանը բնորոշ հարկադիր կերպով ապահովվում է դատական ակտի կատարումը»,-ասաց Վարդևանյանը։
«Հարկադիր կատարման ծառայությունը կարելի է դասել ուժային կառույցների շարքին․ մինչդեռ ՍԴ-ն չունի այդ գործիքակազմը»,- ասաց Արամ Վարդևանյանը՝ ներկայացնելով, թե ինչո՞ւ գործադիրը չի իրականացնում ՍԴ որոշումները, և առհասարակ ինչո՞ւ են անտեսվում ՍԴ որոշումները։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի