Օրենքում գրված է մեկ բան, իսկ Սահմանադրությունը, որը իրավունք է պատվիրակել, լրիվ այլ բան է նախատեսում․ Վարդևանյան
ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնում, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ, երեկ դասախոսությամբ է հանդես եկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ «Պետության իրավական անվտանգություն. ի՞նչ խնդիրների են բախվում իրավունքը և օրենքը ՀՀ-ում» թեմայով։ Պատգամավորի հիմնական խոսքից հետո ներկաները տարբեր հարցեր ուղղեցին ․ դասախոսությունն ընթացավ՝ ինտերակտիվ հարցուպատասխանով։ Հատկապես՝ իրավունքի և օրենքի հակասությանը, հակասական կողմերի մասին խոսելով Արամ Վարդևանյանը մասնավորեցրեց օրինակներով․
« Սահմանադրությունն ասում է, որ մարդուն չես կարող ազատությունից զրկել , ազատությունից կարող ես զրկել միայն օրինակ 72 ժամով։ Հիմա, պատկերացրեք, ԱԺ-ն ընդունում է մի օրենք , որով գրված է ոչ թե 72 ժամ, այլ, օրինակ, 120 ժամ ։ Այսինքն՝ ստացվում է, որ օրենքում գրված է մեկ բան, իսկ Սահմանադրությունը, որը իրավունք է պատվիրակել, լրիվ այլ հանգամանք է նախատեսում։ Այստեղ ի՞նչ է լինում ՝ օրենքի և իրավունքի բախում․ մի կողմից կա օրենքի գերակայություն , բայց մյուս կողմից ունենք իրավունքի գերակայություն , այս ժամանակ, չնայած ԱԺ-ն օրենք է ընդունել և կարագավորում է նախատեսել , չես կարող այդ կարգավորումը իրացնել 72 ժամից ավել, որովհետև իրավունքն է գերակայող »,-ասաց Արամ Վարդևանյանը։
«Դասական իմաստով օրենքի և իրավունքի գերակայության տրամաբանությունը հետևյալը պետք է լիներ, գործադիրը և օրենսդիրը չպետք է կատարեն այնպիսի գործողություններ, որ այդ կոնֆլիկտը առաջանա , բայց միամտություն է այդպես կարծել , իրականում լինում են այդ բախումները և հենց դրա համար էլ նախատեսվել է իրավունքի գերակայությունը»,-ասաց Արամ Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի