Անդրեյ Մելնիչենկո. աշխարհին գլոբալ պարենային ճգնաժամ է սպասվում
«Եվրոքիմ» պարարտանյութերի արտադրողի եւ Սիբիրի ածխային էներգետիկ ընկերության սեփականատեր, միլիարդատեր Անդրեյ Մելնիչենկոն կարծում է, որ աշխարհին գլոբալ պարենային ճգնաժամ է սպասվում, եթե Ուկրաինայում պատերազմը չդադարեցվի։
Նրա խոսքով՝ պարարտանյութի գներն այնքան արագ են բարձրանում, որ շատ ֆերմերներ այլեւս չեն կարողանում դրանք գնել։
«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն իսկապես ողբերգական են։ Մեզ շտապ խաղաղություն է պետք»,- ասել է Մելնիչենկոն Reuters-ին տված հարցազրույցում։ «Այս ճգնաժամից առաջինը կտուժի գյուղատնտեսության եւ պարենային ոլորտը»,- ասել է Մելնիչենկոն։
Ռուսաստանը կալիումական, ֆոսֆորական եւ ազոտ պարունակող պարարտանյութերի հիմնական արտադրողն է։ «Եվրոքիմ»-ը, որն արտադրում է ազոտ, ֆոսֆատ եւ կալիում, հայտարարում է, որ պարարտանյութ արտադրող աշխարհի առաջատար հինգ ընկերություններից մեկն է։
Մելնիչենկոն նշել է, որ պատերազմն «արդեն հանգեցրել է պարարտանյութերի գների կտրուկ աճի, որոնք ֆերմերներն այլեւս չեն կարող իրենց թույլ տալ»։ «Դա կհանգեցնի Եվրոպայում պարենային ապրանքների էլ ավելի բարձր գների եւ աշխարհի ամենաաղքատ երկրներում սննդի հավանական պակասի», - ասել է նա։
Forbes-ը 2021թ․ Մելնիչենկոյի կարողությունը գնահատել է 18 միլիարդ դոլար, ինչը նրան դարձնում է Ռուսաստանում ութերորդ ամենահարուստ մարդը:
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Մելնիչենկոյի դեմ ռուսական ներխուժման համար։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը