«Մենք հողից կտրվել ենք, հիմա գյուղացին երազում է, ասում է՝ թող լոլիկը բերեն, գնամ 100 դրամով առնեմ, 120-ով ծախեմ». Արշակ Զաքարյան
«2020 թվականի սեպտեմբերի 26-ին շատ մարդիկ գրում էին, որ պատերազմից «5 է պակաս», ասում էին՝ խուճապ մի տարածեք: Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը՝ այդ մարդկանց մեծ մասը երևի գրում էր՝ «հաղթելու ենք», ջնջել էին իրենց գրածները, որ կոչ էին անում խուճապ չտարածել: Նույնը նաև նոյեմբերի 9-ին էր»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ազատամարտիկ Արշակ Զաքարյանը՝ հավելելով, որ այդ՝ «խուճապ մի տարածեք» նախադասությունն այս վերջին մի քանի օրերին երևի ամենահաճախն է հանդիպում այն մարդկանց հասցեին, ովքեր ասում են, որ հումանիտար աղետ է, կա խնդիր, որը շտապ լուծում է պահանջում:
«Ե՛վ զորքերի կուտակում կա փաստացի արձանագրված, և՛ վտանգն օդում կախված է: Նորից այդ մարդկանց մեղադրում են խուճապ տարածելու մեջ. Աստված տա՝ նրանք, ովքեր ահազանգում են, որ վտանգ են տեսնում, սխալվեն: Իսկ ինչ է կատարվում Արցախում: Այնտեղ, իրոք, սարսափելի վիճակ է, մարդիկ քանի օր է՝ կտրված են գազից»,- ասաց նա:
Անդրադառնալով, ասպես կոչված, խաղաղության պայմանագրին՝ Արշակ Զաքարյանը նշեց. «Կզած հաշտությունը հավասարազոր է մահվան: Դա ստրկանալն է, ճորտանալը, վերանալը: Պատմությունը նման հաշտությունների շատ օրինակներ ունի: Իսկ այսօր ո՞վ է պատմություն կարդում: Մարդկանց այսօր հետաքրքրում է իրենց ստամոքսահյութը: Գյուղացին հողից կտրվել է: Հիմա գյուղացին երազում է, ասում է՝ թող լոլիկը բերեն, գնամ 100 դրամով առնեմ, 120-ով ծախեմ: Մենք հողից կտրվել ենք, դրա համար էլ պատժվում ենք: Իսկ թշնամին մեզ ճնշած է պահում. աշխարհում չլսված բան է՝ բարձրախոսները դրած՝ կոնկրետ ֆաշիստական քարոզչական մեքենան աշխատում է: Խնդիրը մեզ սարսափի մեջ պահելն է»:
Մանրամասները՝ տեսանյութում


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի