Ջուսի Սմոլեթը 150 օր բանտում կանցկացնի իր դեմ հարձակումը բեմադրելու համար
«Կայսրություն» սերիալի աստղը Ջուսի Սմոլեթն իր նկատմամբ հարձակումը բեմադրելու պատճառով դատապարտվել է 30 ամիս պայմանական ազատազրկման եւ 150 օր բանտարկության։ Դերասանը ոստիկանությանը հայտնել էր, թե երկու տղամարդ հարձակվել է իր վրա՝ ռասիստական եւ հոմոֆոբ վիրավորանքներ հնչեցնելով։
CNN-ի հաղորդմամբ՝ Ջուսին հայտարարել է, որ հանցագործները ցանկացել են խեղդել իրեն եւ իր վրա սպիտակեցնող նյութ են լցրել։ Միայն թե գովազդվելու փորձը ֆիասկոյի է հանգեցրել։ Դերասանը ստիպված կլինի նաեւ 120 հազար դոլար տուգանք վճարել եւ եւս 25 հազար դոլար՝ ոստիկանությունում սուտ ցուցմունք տալու համար։
«Դուք անպատկառություն, եսասիրություն եւ նարցիսիզմ ունեք, դա ամոթալի է։ Դուք ռասիզմի եւ հոմոֆոբիայի զոհ չեք, դուք պարզապես խաբեբա եք, որը զոհ է ձեւանում, ինչ ամոթ»,- կես ժամ տեւած խոսքում ասել է դատավորը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը