Ավելի քան 16 000 կամավորներ Մերձավոր Արևելքից ցանկանում են պաշտպանել Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները. Շոյգու
Մերձավոր Արևելքի երկրներից ավելի քան 16 հազար կամավորներ են դիմել, նրանք ցանկանում են պաշտպանել Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները։ Այս մասին մարտի 11-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ИА REGNUM-ը:
«Մենք հսկայական թվով դիմումներ ենք ստանում տարբեր երկրներից եկած բոլոր տեսակի կամավորներից, ովքեր ցանկանում են գալ Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություններ՝ մասնակցելու իրենց կարծիքով ազատագրական շարժմանը: Մերձավոր Արևելքի ամենամեծ թվով երկրներ՝ արդեն ավելի քան 16 հազար դիմում»,- ասել է Շոյգուն։
Պաշտպանության նախարարի այս խոսքերին ի պատասխան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ հնարավոր է համարում Դոնբաս մեկնել կամավոր ցանկացողներին օգնել։
«Եթե տեսնում եք, որ կան մարդիկ, ովքեր ցանկանում են կամավոր հիմունքներով, հատկապես ոչ փողի համար, գալ և օգնել Դոնբասում ապրող մարդկանց, ուրեմն լավ, դուք պետք է օգնեք նրանց տեղափոխվել պատերազմական գոտի»: – ասել է Պուտինը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը