Հպարտ եմ կանգնելու հայ ժողովրդի կողքին՝ մերժելով Ադրբեջանի բռնությունները. ԱՄՆ կոնգրեսական
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն վստահ է, որ ի հեճուկս Ադրբեջանի կողմից առ այսօր շարունակվող հարձակումների ու հայ ժողովրդի նկատմամբ բռնության դրսևորումների, միևնույնն է, հայերի ոգին հնարավոր չի լինի կոտրել: Այս մասին նա նշել է Բաքվի և Սումգայիթի կոտորածների 30-րդ տարելիցի առնչությամբ արած հայտարարության մեջ:
Ջուդի Չուն հիշեցրել է, թե ինչպես մոտ 30 տարի առաջ Բաքվում և Սումգայիթում հայերի դեմ էթնիկ հողի վրա իրականացվեցին կոտորածներ:
«Հարյուրավոր մարդիկ սպանվեցին, հազարավորները՝ Բաքվում, Սումգայիթում և Կիրովաբադում, տեղահանվեցին: Այս կոտորածներն ուղղակիորեն խախտում էին Արցախի ինքնորոշման իրավունքը, և այդ խախտումը շարունակվում է առ այսօր: 2020 թվականի աշնանը, երբ ողջ աշխարհը պայքարում էր՝ զսպելու կորոնավիրուսի համավարակը, Ադրբեջանը հերթական պատերազմը սկսեց Արցախի խաղաղ բնակչության դեմ՝ ավերելով նրանց տներն ու գյուղերը, կրկին տեղահանելով հազարավոր մարդկանց: Այս բռնությունն անընդունելի է, այդ իսկ պատճառով ես կոչ եմ արել անհապաղ դադարեցնել կրակը, ինչպես նաև՝ հորդորել եմ դադարեցնել ԱՄՆ կողմից աջակցության տրամադրումն Ադրբեջանին»,- նշել է կոնգրեսականը՝ հավելելով, որ պետք է բավարարել նաև հայ ժողովրդի հումանիտար կարիքներն, ինչի ինքն մասին արդեն խոսել է ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերի հետ:
Ջուդի Չուն հիշել է 2019 թվականի հոկտեմբերին Արցախ կատարած այցը՝ նշելով.
«Ես այնտեղ տեսա, թե ինչ հպարտ են մարդիկ ու որքան ուժեղ են: Այդ իսկ պատճառով ես գիտեմ, որ ինչպես նրանց ոգին չկոտրվեց Սումգայիթի և Բաքվի կոտորածներից հետո, այնպես էլ այն չի կոտրվի այսօր: Հպարտ եմ կանգնելու հայ ժողովրդի կողքին՝ հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների նրանց պայքարում, և լինել միասնական՝ մերժելով Ադրբեջանի բռնությունները, որոնք չափազանց շատ մարդկային կյանքեր են խորտակել»:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը