Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար «Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասին Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կարգավորել են Ակտաուի մոտ տեղի ունեցած աղետի հետևանքները Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը Կրիշտիանուն սովոր է լինել ճիշտ տեղում ճիշտ ժամանակին Բուրկինա Ֆասոյի իշխանությունները Ֆրանսիային մեկ շաբաթ են տվել դեսպանատունը փակելու համար. Le Monde «STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերը Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտել Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում

Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՌուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կարգավորել են Ակտաուի մոտ տեղի ունեցած աղետի հետևանքներըԿասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունըԵրևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումըԳալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելըԿրիշտիանուն սովոր է լինել ճիշտ տեղում ճիշտ ժամանակինԲուրկինա Ֆասոյի իշխանությունները Ֆրանսիային մեկ շաբաթ են տվել դեսպանատունը փակելու համար. Le Monde«STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերըԻսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունիՈստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտելԱնտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակումՀայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվումՏղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքըՏիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնություններըԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձըԲրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերըՂարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերըՍաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է ՊեկինՇրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ինԱվստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտինԿացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքներըԻրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետՄասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչըԾանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԷկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերըԵրևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունըՌուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրելՍա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. ՌոնալդինյոՀայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է ԻռլանդիայինՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալԹուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանըԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչՀրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումըԵրիտասարդության միջազգային օրը Կապանում. ինչպիսի միջոցառումներ են նախընտրում երիտասարդները․ առցանց հարցումԱնցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվելԻրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. AxiosԼոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինիYandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավարՍահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներըԱրարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվինՆոր բացահայտումներ ԱմբերդումԱրարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՎառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթությունները
Հայաստան

«Ադրբեջանի համար հարմար պահ է, ՌԴ-ն Ղարաբաղով և ՀՀ-ով զբաղվելու ազատ ռեսուրս չունի». Խրամչիխին

 

Մինչ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, ԵՄ-ի և ընդհանուր առմամբ ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինայում շարունակվող պատերազմի վրա, շեշտակիորեն սրվում է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղյան հակամարտության գոտում:

Վերջին օրերին տարբեր ուղղություններով Ադրբեջանը խախտում է հրադադարը, որին զուգահեռ՝ ակտիվորեն գործի է դրել նաև տեղեկատվաքարոզչական մեքենան, ըստ մի շարք գնահատականների՝ հող նախապատրաստելով ռազմական ավելի լուրջ սադրանքների համար:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև սուր էր արձագանքել ռուսական կողմից Լեռնային Ղարաբաղ անվանման օգտագործումն Ուկրաինային ուղարկված հումանիտար օգնության կոնտեքստում, այդ առիթով հատուկ հայտարարություն տարածելով:

ՀՀ ԱԳՆ-ն այս զարգացումների վերաբերյալ պահպանում է կայուն լռություն և արձագանքում միմիայն Խաղաղության համաձայնագրի հետ կապված՝ ադրբեջանական կողմից հնչող մեկնաբանություններին: Հատկապես մտահոգիչ էր, երբ մարտի 7-ին ադրբեջանական կրակոցների հետևանքով զինծառայող զոհվեց, ևս մեկը՝ վիրավորվեց, իսկ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքեց Ադրբեջանից հնչած մեկ այլ հայտարարության՝ նշելով, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը կառավարության օրակարգային առաջնահերթություններից է:

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով Թուրքիայում է, որտեղ ընթանում է նաև Անթալիայի դիվանագիտական ֆորումը, և որի շրջանակում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն կազմակերպեց ուկրաինական պատերազմի ընթացքում առաջին բարձրաստիճան հանդիպումը Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի միջև:

Չնայած 90 րոպե տևած բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին, որևէ համաձայնության չկարողացան հանգել՝ Ռուսաստանը կրկնել է ՌԴ նախագահի հայտարարած պահանջները, իսկ ուկրաինական կողմը՝ պահանջել հումանիտար հրադադար:

Ինչպես հայտնի է, Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցում է նաև հայկական կողմը՝ ի դեմս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի: Ի դեպ, թուրքական ֆորումին մասնակցում է նաև այս տարեսկզբից ընդհատակ անցած Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Իր հերթին՝ Նիկոլ Փաշինյանը նախօրեին աշխատանքային այցով Ֆրանսիայում էր, որտեղ հանդիպեց նախագահ Մակրոնին, ինչպես նաև ոչ պաշտոնական հանդիպում ունեցավ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը գնահատեց՝ ինչպես իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում, այնպես էլ՝ Ուկրաինայի շուրջ:

Նրա խոսքով՝ տեսականորեն ռազմական գործում ամեն ինչ հնարավոր է, սակայն, եթե մասնավորեցնենք, ապա, իհարկե, ներկայումս Ադրբեջանին շատ հարմար է, քանի որ այս պահին Ռուսաստանի ուշքն ու միտքը բացարձակ Ղարաբաղն ու Հայաստանը չեն:

«Ղարաբաղում կան ռուս խաղաղապահներ, բայց չեմ կարծում, որ Ադրբեջանն այնպես անի, որ կոնտինգենտին ուղիղ կերպով թիրախավորի, իսկ Հայաստանի դեպքում, իհարկե, կարող է փորձի ինչ–որ բան անել: Ռուսաստանի կողմից կարող է դա ընկալվել Ռուսաստանի դեմ, իհարկե, պարզապես ներկայումս իրավիճակն այնպիսին է, որ Ռուսաստանը պրակտիկ մակարդակում սրանով զբաղվելու համար որևէ ազատ ռեսուրս չունի։ Խոսքը թեь դիվանագիտական, թեь ռազմական ռեսուրսի մասին է»,-ասաց Ալեքսանդր Խրամչիխինը՝ խորհուրդ տալով տեղում չբացառել զարգացման որևէ սցենար, հատկապես, երբ Ռուսաստանը լիովին ընկղմված է ուկրաինական թնջուկում:

Ռուս ռազմական վերլուծաբանը գտնում է, որ Ադրբեջանը ցանկանում է լուծել այն հարցերը, որոնք չի հաջողել լուծել պատերազմի ընթացքում՝ Ադրբեջանի օգտին դեմարկացիա-դելիմիտացիա, Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

«Հասկանալի է, չէ՞, որ երկարաժամկետ ապագայում Ադրբեջանին հետաքրքրում է այն հատվածի վերադարձը, որը մնացել է հայկական կողմում»,-ասաց նա: Հայաստանի տարածքի հարցում ևս, նրա կարծիքով, ՀԱՊԿ-ը գործուն քայլեր չի կարողանա ձեռնարկել կրկին ռուսական աննախադեպ «զբաղվածության» պայմաններում:

Ինչ վերաբերում է արդեն երկու շաբաթից ավելի ձգվող ռուսական ռազմական օպերացիային Ուկրաինայում՝ Խրամչիխինն ասաց, որ այս պահին պետք է արձանագրել՝ Ռուսաստանի օպերացիան չի գնում ըստ պլանի:

«Լիովին ակնհայտ է, որ ՌԴ քաղաքական իշխանությունը թույլ է տվել սխալ՝ թերագնահատելով ուկրաինական դիմակայությունը, խոսքը նաև դիմակայության հոգեբանական բաղադրիչի մասին է: Որքան էլ տարօրինակ է, մեզ մոտ լրջորեն ակնկալում էին, որ լինելու է այնպես, ինչպես 2014 թվականին Ղրիմում: Քաղաքական վերնախավի այս խորապես սխալական կարծիքը «քաշեց» բանակին, քանի որ բանակն առաջնորդվում էր այս քաղաքական հրահանգով, որի հետևանքով կրում է անհարկի կորուստներ: Որքան հասկանում եմ, դա այդպես է, ու հիմա, ինչպես երևում է, ողջ պլանը վերանայվում է»,-մեկնաբանեց Խրամչիխինը՝ շարունակելով, որ սրանով է բացատրվում այն դադարը, որն առաջացել է ՌԴ գործողություններում:

Խրամչիխինը գտնում է, որ քաղաքները վերցնել-չվերցնելու հարցը ևս ենթակա է վերանայման:

«Որոշում են՝ պե՞տք է գրավել քաղաքները, թե՞ զորքերը պաշարված մնան, կամ գուցե իրերի դրությունը պահպանվում է, որպեսզի բանակցային ճանապարհով ընթանան, բայց դա հնարավոր չէ այս պահին, անհամադրելի են մեր դիրքորոշումները: Ես այլևս որևէ կանխատեսում չունեմ, թե երբ կարող է այս պատերազմն ավարտվել, քանի որ պատժամիջոցները նման ծավալով գործադրվել են, և չեմ պատկերացնում դրանց չեղարկման որևէ սցենար: Հետևաբար՝ Ռուսաստանի վերնախավի տեսանկյունից՝ անիմաստ է որևէ տեղ շտապել, պետք է նաև ձգտել մաքսիմալ արդյունքի, որպեսզի այս ամենն անիմաստ չդիտարկվի»,-ասաց Ալեքսանդր Խրամչիխինը: