ԱՄՆ-ը չի աջակցում Ուկրաինային մարտական ինքնաթիռներ տրամադրելուն
ԱՄՆ-ը չի աջակցում Ուկրաինային մարտական ինքնաթիռներ տրամադրելուն, ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը լեհ գործընկերոջն ասել է, որ ԱՄՆ-ը չի աջակցում Ուկրաինայի ՌՕՈւ-ին МиГ-29-եր տրամադրելուն «ներկա պահին», ոչ ԱՄՆ-ի կողմից՝ լեհական նավատորմի համալրմամբ, ոչ ԱՄՆ-ի կողմից Լեհաստանին դրանց տրամադրմամբ, որպեսզի հետագայում փոխանցվեն Ուկրաինային։
«Օսթինն ընդգծել է, որ մենք չենք աջակցում Ուկրաինայի ՌՕՈւ-ին լրացուցիչ կործանիչներ տրամադրելուն ներկա պահին, դրա համար էլ չենք ցանկանում տեսնել դրանք մեր տրամադրության տակ»,- ասել է Քիրբին։
Օսթինը եւ Լեհաստանի պաշտպանության նախարարը զրուցել են հեռախոսով այն բանից հետո, երբ Պենտագոնը հրապարակել է հայտարարություն, որում ասվում էր, որ իրենք չեն հավատում, թե լեհական առաջարկը Գերմանիայում ԱՄՆ ռազմակայանին МиГ-29-երի տրամադրման մասին «ընդունելի» է։
Լեհաստանի առաջարկած գաղափարը չափազանց վտանգավոր է, ասել է Քիրբին, քանի որ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն ձգտում են խուսափել ուղիղ հակամարտությունից դաշինիք եւ Ռուսաստանի միջեւ։
«Հետախուզական հանրույթը գնահատել է, որ Ուկրաինային МиГ-29-երի հանձնումը կարող է ճիշտ չընկալվել սրացման պատճառով եւ հանգեցնել Ռուսաստանի լուրջ արձագանքին, որը կարող է բարձրացնել ՆԱՏՕ-ի հետ ռազմական սրման հավանականությունը»,- ասել է Քիրբին։
ԱՄՆ-ում նաեւ կարծում են, որ Ուկրաինային աջակցելու «լավագույն» միջոցը զենք եւ այնպիսի համակարգեր տրամադրելն է, որոնց կարիքը նրանք ամենից շատ ունեն՝ ռուսական ագրեսիան հետ մղելու համար, մասնավորապես՝ «հակատանկային եւ հակաօդային պաշտպանության», ասել է Քիրբին։
Ավելի վաղ Լեհաստանը հայտարարել էր, որ պատրաստ է անհապաղ եւ անվճար Գերմանիայում ԱՄՆ ՌՕՈւ-ի Ռամշթայն ավիաբազայի իր բոլոր МиГ-29 կործանիչները տրամադրել՝ Ուկրաինային հանձնելու համար։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը