Ադրբեջանցիները բարձրախոսով ասում են՝ վաղ թե ուշ մտնելու ենք, բոլորիդ կոտորելու ենք․ համակարգային գրոհ կա. Աբրահամյան
Հաշվի առնելով, որ վերջին 10 օրերին շփման գծի տարբեր ուղղություններով Ադրբեջանը դիմում է տարբեր սադրանքների, մեծ է հավանականությունը, որ Հայաստանից Արցախ մուտք գործող գազատարի պայթյունը տեղի է ունեցել Ադրբեջանի նախաձեռնությամբ: Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Այս պահին պաշտոնական տեղեկություն դեռ չեն փոխանցում Արցախի իշխանությունները, կան որոշակի մտահոգություններ ու վարկածներ, բայց նկատի ունենալով հանգամանքը, որ Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ իրականացնել եւ ըստ այդմ, տեղում որոշակի իրավապահ մարմինների շրջանակներում աշխատանքներ իրականացնել, ապա բնական է, որ այս թեմայով վերջնական եզրահանգում դեռ չկա: Բայց մեծ է հավանականությունը, որ քանի որ գազատարի վերահսկողությունը հիմնականում ադրբեջանական զորքերին է այդ հատվածում, ապա այդ մասում կարող էր տեղի ունենալ Ադրբեջանի կողմից զուտ ահաբեկչական գործողություն»,-ասաց նա:
Տիգրան Աբրահամյանը նկատեց, որ պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Երասխի հատվածում ունեցել ենք Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիա, որի հետեւանքով հայկական կողմն ունի մեկ զոհ եւ մեկ վիրավոր. «Ասկերանի շրջանի Խրամորդ գյուղի եւ Մարտունու շրջանի Նորշեն եւ Թաղավարդ գյուղերի հատվածում Ադրբեջանը դրսեւորում է տարբեր բնույթի սադրանքներ, որոնք սկսվում են հրաձգային զենքերից արձակված կրակահերթերով, փոքր հրետանու, ականանետի կիրառմամբ, ինչպես նաեւ հոգեբանական գհոի իրականացմամբ, որն արտահայտվում է բարձրախոսներով հայկական բնակավայրերի ուղղությամբ մուղամների, նաեւ զգուշացնող հայտարարությունների տարածմամբ: Ասվում է, որ դուք պետք է հեռանաք այդ տարածքներից, որովհետեւ սրանք մեր հողերն են, հակառակ դեպքում դա անելու ենք ուժի կիրառման միջոցով:
Բացի դրանից ադրբեջանցի զինվորները տարբեր ուղղություններով անընդհատ գոռում են, որ մենք վաղ թե ուշ մտնելու ենք եւ բոլորիդ կոտորելու ենք: Այսինքն կա Ադրբեջանի կողմից համակարգային գրոհ Արցախի ուղղությամբ, որը ստանում է տարբեր բնույթներ՝ հոգեբանական, ռազմական, նաեւ տնտեսական, որն արտահայտվել է գազատարի պայթյունով: Ամենավտանգավորն այն է, որ այս իրավիճակի հետ կապված ՀՀ իշխանությունների կողմից որեւէ արձագանք չի եղել»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի