Ֆրանսիան համաշխարհային սով Է կանխատեսել Ուկրաինայի իրադրության պատճառով
Ուկրաինայի իրադրությունն սպառնում Է համաշխարհային պարենային ճգնաժամ առաջացնել արդեն այս տարի: Այդ մասին գրում Է Le Figaro թերթը՝ վկայակոչելով Ֆրանսիայի գյուղատնտեսության եւ պարենավորման նախարար Ժուլիեն Դենորսմանդիին: «Միջերկրածովյան շրջանում գտնվում են բազմաթիվ երկրներ, որոնք կախված են Ռուսաստանից եւ Ուկրաինայից ցորենի արտահանումից»,-պարզաբանել Է նա:
Նրա խոսքով՝ ծավալվող իրադարձությունները կարող են հանգեցնել գների աճի, ինչը նաեւ կազդի անասնակերի վրա: Հրատարակության տեղեկատվության համաձայն, այնպիսի պետություններ, ինչպիսիք են Քատարը, Ռուանդան, Ղրղզստանն ու Եգիպտոսը, 80 տոկոսով կախված են Ռուսաստանից ցորենի մատակարարումներից այն դեպքում, երբ Թուրքիան կախված Է 70 տոկոսով: Այդ կապակցությամբ ֆրանսիացի քաղաքական գործիչը կոչ Է արել քայլեր ձեռնարկել առաջիկա մեկուկես տարում պարենային ճգնաժամից խուսափելու նպատակով: Ռուսաստանը փետրվարի 24-ի առավոտյան ռազմական գործողություն Է սկսել Ուկրաինայում: Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել Է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն Է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»:
Դրա համար, նրա խոսքով՝ պլանավորվում Է «ապառազմականացում, դենացիֆիկացում անցկացնել Ուկրաինայում», դատի տալ պատերազմական բոլոր հանցագործներին, Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունոտ հանցագործությունների» համար պատասխանատուներին: Ի պատասխան Արեւմուտքը սահմանել Է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը եւ ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Կանադան եւ մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը