Ռուսաստանի ԶՈւ-ն Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ավելի քան 2100 օբյեկտ է ոչնչացրել
Հատուկ գործողության սկզբից ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ավելի քան 2100 օբյեկտ է ոչնչացրել, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ շաբաթ օրը ՌԴ զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին։ «Միայն մարտի 5-ին ոչնչացվել են հինգ ռադիոտեղորոշիչ կայաններ եւ երկու «Բուկ M-1» զենիթահրթիռային համակարգեր»,- լրագրողներին ասել է Կոնաշենկովը։
«Ընդհանուր առմամբ գործողության ընթացքում խոցվել է ուկրաինական ռազմական ենթակառուցվածքի 2119 օբյեկտ։ Դրանց թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի 74 կառավարման կետեր եւ կապի կենտրոններ, 108 «Ս-300», «Բուկ M-1» եւ «Օսա» զենիթահրթիռային համակարգեր, ինչպես նաեւ 68 ռադիոլոկացիոն կայաններ»,- մանրամասնել է նա։
Գեներալի խոսքով՝ նաեւ ոչնչացվել է «69 ինքնաթիռ ցամաքում եւ 21 ինքնաթիռ օդում, 748 տանկ եւ այլ զրահատեխնիկա, համազարկայաին 76 հրթիռային համակարգ, 274 դաշտային հրետանի եւ ականանետ, 532 միավոր հատուկ ռազմական մեքենա, ինչպես նաեւ՝ 59 անօդաչու թռչող սարք»:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը