ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կոչ է արել հետաքննել Ռուսաստանի հատուկ օպերացիան Ուկրաինայում
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ) կոչ է արել հանձնաժողով ձեւավորել՝ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական օպերացիայի շրջանակներում թույլ տրված իրավունքների խախտումները հետաքննելու համար։ Ինչպես նշվում է ուրբաթ Ժնեւում Խորհրդի նիստին ընդունված բանաձեւում, հանձնաժողովը բաղկացած կլինի երեք փորձագետներից, դրա գործունեության նախնական ժամկետը կլինի մեկ տարի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել խորհրդի 47 անդամից 32-ը, այդ թվում՝ արեւմտյան պետությունները, դեմ է քվեարկել Ռուսաստանի եւ Էրիթրեայի պատվիրակությունները, ձեռնպահ է մնացել 13 երկրներ, այդ թվում՝ Չինաստանը, Հնդկաստանը, Վենեսուելան, Կուբան, Հայաստանը, Ղազախստանը եւ Ուզբեկստանը:
ՄԻԽ-ը որոշել է «անհապաղ մարդու իրավունքների երեք փորձագետներից կազմված անկախ միջազգային հետաքննող հանձնաժողով ձեւավորել», որը կնշանակվի խորհրդի նախագահի կողմից «նախնական մեկ տարի ժամկետով», ասվում է փաստաթղթում: Այդ հանձնաժողովը լիազորված կլինի «հետաքննել մարդու իրավունքների եւ միջազգային մարդասիրական իրավունքի եւ հարակից հանցագործությունների խախտումների եւ ոտնահարումների մասին հաղորդումները» Ռուսաստանի հատուկ ռազմական օպերացիայի համատեքստում։
Բացի այդ, հանձնաժողովին հանձնարարված է հավաքել, համախմբել եւ վերլուծել մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ապացույցները, նույնականացնել այդ խախտումների համար մեղավոր մարդկանց եւ կազմակերպություններին՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: ՄԻԽ-ը որոշել է իր 51-րդ նիստին լսել հանձնաժողովի աշխատանքի մասին բանավոր զեկույցը, որը պետք է կայանա 2022 թվականի աշնանը, իսկ 2023 թվականի գարնանը կայանալիք 52-րդ նիստին քննարկել համապարփակ գրավոր զեկույցը:
ՄԻԽ-ը ՄԱԿ-ի համակարգի միջկառավարական մարմին է: Այն ստեղծվել է 2006 թվականին՝ փոխարինելով Մարդու իրավունքների հանձնաժողովին, որը հաճախ քննադատության էր ենթարկվում կողմնակալության համար: Խորհուրդը բաղկացած է 47 պետություններից, որոնցից յուրաքանչյուրն ընտրվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամների ձայների մեծամասնությամբ՝ ուղիղ գաղտնի քվեարկության արդյունքում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը