Իտալիայում բացառում են Ուկրաինայի անհապաղ անդամակցումը ԵՄ-ին
Եվրամիությունն այս պահին չի քննարկում իր անհապաղ ընդլայնման տարբերակը: Մարտի 4-ին Corriere della Sera թեթում հրապարակված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Իտալիայի եվրոպական գործերի (անպորտֆել) նախարար Էնցո Ամենդոլան՝ մեկնաբանելով Միությանն Ուկրաինայի անդամակցության հեռանկարները։
«Ուղին շատ երկար է ընթացակարգերի տեսակետից: Անհապաղ ընդլանումն օրակարգում դրված չէ՝ հաշվի առնելով նեկայիս ժամանակները»,- ասել է նա: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Եվրամիությանը՝ անհապաղ Միությանն անդամակցելու խնդրանքով: Դրանից հետո երկրի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Ուկրաինան ներկայացնում է Եվրամիության անդամակցության հայտ հատուկ ընթացակարգով:
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը փետրվարի 28-ին հայտնել է, որ Եվրամիության ղեկավարների ընթացիկ օրակարգում Միություն Ուկրաինայի ընդուման հարց չկա: Իր հերթին Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը մարտի 1-ին Եվրախորհրդարանի արտահերթ լիագումար նստաշրջանում, որը նվիրված էր Ուկրաինայի իրադրությանը, հայտարարել է, որ ԵՄ-ի խորհուրդը լրջորեն կվերլուծի Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հայտը: ԵՄ-ի խորհրդի հերթական նիստը տեղի կունենա մատի 24 – 25-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը