Վերգոյի կերպարն ընտրած բռնապետիկը
«Սիրելի հայրենակիցներ, այն, ինչ կատարվեց երեկ այս դահլիճում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, պետք է որ լուրջ մտահոգի ողջ հանրությանը: Իսկ ինչ կատարվեց: Մեր գործընկերը՝ օգտվելով իր իրավունքից, հարց ուղղեց կառավարության ղեկավարին առ այն, թե այսօր մենք մի իրավիճակում ենք, երբ հանձնել ենք Արցախի 75%-ը թշնամուն, կորցրել ենք Արցախից Հայաստան հացահատիրկ ներկրելու հնարավորությունը, որը կազմում է մեր հացահատիկի պահանջարկի մոտավորապես 20%-ը: Ռուս –ուկրաինական պատերազմի հետևանքով չի բացառվում, որ Ռուսաստանը արգելի իր երկրից հացահատիկի արտահանումը և այդ համատեքստում արդյոք մեր կառավարությունը քայլեր է ձեռնարկում հացահատիկի պաշարներ ձեռք բերելու ուղղությամբ: Եվ կառավարությքան ղեկավարը, անհասկանալի, անբացատրելի անհավասարակշռությամբ սկսեց գոռալ ի պատասխան այդ հարցի: Սիրելի հայրենակիցներ, Ձեզ ի՞նչ է թվում, ինչպես որևէ երկրի վարչապետ կարո՞ղ է իրեն թույլ տալ այդ երկրի խորհրդարանում, ում առաջ եկել է պատասխաններ տալու ի պաշտոնե, սկսի գոռալ, դրսևորել հոգեպես անհավասարակշիռ պահվածք: Ո՞րն էր այդ պահվածքի պատճառը»,-այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ մանրամասելով պատճառների մասին։
«Նա շատ լավ հասկանում է, որ Դուք, սիրելի հայրենակիցներ, վաղուց արդեն չեք հավատում այդ ստերին, չեք խաբվում այլևս այդ խոստումներից: Ձեր ամենօրյա կյանքում տեսնում եք գնաճ, կոմունալ ծախսերի ավելացում, մահեր, զոհեր, տարածքային կորուստներ, պարենային անվտանգության հարցեր: Ինքը շատ լավ հասկանում է, որ նմանատիպ հարցադրումներին ինքն այլևս սուտ խոսքերով պատասխանելով՝ ոչ մեկին չի հավատացնելու: Ինքն իսկապես անհասկանալի վախերի մեջ է և ամեն մի իր համար ոչ ցանկալի հարց արթնացնում է իր մեջ այդ վախերը»,-ասաց Արմենուհի Կյուրեղյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի