Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանում «Ռոսնեֆտ»-ի եւ «Գազպրոմ»-ի 10 աշխատակիցների նկատմամբ
Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական երկու էներգետիկ ընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ի եւ «Գազպրոմ»-ի 10 աշխատակիցների նկատմամբ։
Այս միջոցները նպատակ ունեն ավելի մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի ղեկավարության վրա՝ պատերազմը դադարեցնելու համար, ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարարի գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ։
«Կանադան անդրդվելիորեն աջակցում է Ուկրաինային եւ նրա ժողովրդին»,- ասել է արտգործնախարար Մելանի Ժոլին մամուլի հաղորդագրության մեջ։ «Մենք կշարունակենք պատասխանել Ռուսաստանի ղեկավարության ագրեսիայի յուրաքանչյուր գործողության միջոցներով, որոնք ուղղված են պատերազմ վարելու նրա կարողությունների թուլացմանը։ Քանի որ Ուկրաինայում սարսափելի իրադարձությունները շարունակում են տեղի ունենալ մեր աչքի առջեւ, պարզ է դառնում, որ պետք է ավելին անել: Նրանք, ովքեր աջակցում է եւ նպաստում է ռուսական ագրեսիային, պատասխանատվության կենթարկվեն: Կանադան աջակցում է Ուկրաինային»:
Բացի այդ, «սեւ ցուցակում» են հայտնվել նաեւ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը