Քսենիա Սոբչակը պատասխանել է լուրերին, թե հեռանում է Ռուսաստանից
Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հերքել է լուրերն այն մասին, որ մեկնում է Ռուսաստանից։ Նա իր «Кровавая барыня» ալիքում պատմել է, որ հանգստի է մեկնում։
«Ես մեկնում եմ, բայց չեմ հեռանում։ Հիմա երեխան դպրոցական արձակուրդում է, եւ մենք հանգստի ենք մեկնում, որը վաղուց է ծրագրված (խոստումը, որը տրվել է նույնիսկ երեխային, հարկավոր է կատարել)։ Ես այդ կերպ հետեւում եմ սեփական խորհրդին՝ չտրվել խուճապի։ Ես ռուս եմ, Ռուսաստանի քաղաքացի, ոչ մի տեղ չեմ արտագաղթում, ես ոչ մի այլ քաղաքացիություն, զբոսանավեր չունեմ։ Ամուսինս Մոսկվայում է, վաղը գնացեք «Дядя Лёва» ներկայացմանը, նա խաղում է դրանում։ Փորձեր է անում եւ թատրոնը պատրաստում բացման։ Այնպես որ, այսպիսի նորություններ, ոչ մի չծրագրված մեկնում չկա, ամեն ինչ կարգին է»,- սոցիալական ցանցերում նշել է 40-ամյա հաղորդավարուհին։
Ավելի վաղ հաղորդվում էր, թե հեռուստահաղորդավարուհին հեռացել է Ռուսաստանից։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը