Լուկաշենկոն Պուտինից լրացուցիչ С-400 ՀՕՊ համակարգեր է խնդրել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է լրացուցիչ ռազմական տեխնիկայի անհրաժեշտության մասին, հայտնում է BelTA-ն։
«Պարզվեց, որ մեր ռազմական տեխնիկան բավարար չէ։ Անձնակազմը բավարար է, տեխնիկան՝ ոչ: Ես դիմել եմ Պուտինին, որպեսզի բացի С-400-ից, որը գտնվում է Գոմելի մարզում, մեզ մատակարարեն С-400, որը կտեղակայվի Մինսկից մի քիչ դեպի արեւմուտք, որպեսզի ոչ միայն Մինսկը ծածկի»։
Երկրի ղեկավարի խոսքով՝ С-400 համալիրը շատ լավ զենք է։ «Այստեղ սպասում ենք առաքումների։ Ինչպես նաեւ այլ սարքավորումների, որոնք մեզ անհրաժեշտ են այստեղ ծածկելու համար (արեւմտյան ուղղությամբ – ծնթ․ԲԵԼՏԱ-ի): Ահա այս գործողությանը մեր հետագա մասնակցությունը, որն անում ենք հիմա»։
Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ այս պահին Բելառուսի զինված ուժերի ոչ մի հատված դուրս չի բերվել մշտական տեղակայման վայրերից։ «Նրանք պատրաստ են։ Բոլորը պատրաստ են։ Իսկ եթե մոբիլիզացիա է պետք, մենք բոլոր ցուցակները ճշտել ենք՝ 2-3 օրվա ընթացքում կմոբիլիզացնենք բոլոր այն ստորաբաժանումները, որոնք պետք կլինի մոբիլիզացնել»,- ասել է Լուկոշենկոն։


















































Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա
Մակրոնը հայտարարել է լայնածավալ ռազմական ծրագրի մեկնարկի մասին
Կասեցվել է «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը
Իսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթը
Գյումրիում կատարված uպանnւթյnւնը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել է
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Հունվարի 3-ին՝ «Ֆեստիվառ» Ջերմուկում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը