Զելենսկին՝ Եվրախորհրդարանին․ այժմ մեր երկրի բոլոր խոշոր քաղաքներն արգելափակված են
Ապացուցե՛ք, որ մեզ հետ եք, ապացուցե՛ք, որ մեզ չեք թողնում, ապացուցե՛ք, որ դուք իսկապես եվրոպացի եք։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նիստում, հաղորդում է УНИАН-ը։
«Մենք պայքարում ենք մեր իրավունքների, ազատության, կյանքի համար։ Եվ հիմա մենք պայքարում ենք գոյատեւման համար։ Եվ սա է մեր հիմնական մոտիվացիան։ Բայց մենք պայքարում ենք նաեւ Եվրոպայի իրավահավասար անդամ լինելու համար։ Մեզ հետ Եվրամիությունն անկասկած ավելի ուժեղ կլինի։ Առանց ձեզ Ուկրաինան միայնակ կլինի։ Ապացուցե՛ք, որ մեզ հետ եք, ապացուցե՛ք, որ մեզ չեք թողնում։ Ապացուցե՛ք, որ դուք իսկապես եվրոպացի եք։ Եվ այդ ժամանակ կյանքը կհաղթի մահին, իսկ լույսը՝ խավարին»,- ասել է Զելենսկին։
«Մենք պարզապես պայքարում ենք մեր հողի եւ մեր ազատության համար։ Այժմ մեր երկրի բոլոր խոշոր քաղաքներն արգելափակված են։ Հավատացե՛ք, այսուհետ յուրաքանչյուր հրապարակ, ինչպես էլ այն կոչվի, կանվանվի Ազատության հրապարակ։ Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքում։ Մեզ ոչ ոք չի կոտրի, մենք ուժեղ ենք, մենք ուկրաինացիներ ենք»,- ասել է Զելենսկին։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը