Բուլղարիայի պաշտպանության նախարարն ազատվել է աշխատանքից․ նա չի ցանկացել Ուկրաինա ՌԴ-ի ներխուժումը պատերազմ անվանել
Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը աշխատանքից ազատել է պաշտպանության նախարար Ստեֆան Յանեւին այն բանի համար, որ նա հրաժարվել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա պատերազմ անվանել, հայտնում է Reuters-ը։
Պետկովն ասել է, որ կոալիցիոն կառավարությունը երեքշաբթի օրը խորհրդարանին կխնդրի հաստատել Յանեւի հրաժարականը եւ այդ պաշտոնում նշանակել Տոդոր Տագարեւին, ով 2013թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար է եղել։
«Իմ պաշտպանության նախարարը չի կարող «պատերազմ» բառի փոխարեն «գործողություն» բառն օգտագործել։ Չի կարելի դա գործողություն անվանել, երբ երկու կողմերից հազարավոր զինվորներ են արդեն սպանվել»,- ասել է Պետկովը։
Նախագահ Ռումեն Ռադեւն ասել է, որ ռազմական ճգնաժամի պայմաններում պաշտպանության նախարարի փոփոխությունը ռիսկային է, եւ պատասխանատվությունն իշխող կոալիցիան կկրի:
Բուլղարիան պարտավորվել է ամրապնդել ՆԱՏՕ-ի արեւելյան թեւը եւ գլխավորել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ մարտական խումբը, որը հիմնականում բուլղարական զորքերից է բաղկացած: Վերլուծաբաններն ասում են, որ Յանեւի փոխարինումը կարող է դրդել ՆԱՏՕ-ի դաշնակիցների ավելի շատ զորքեր տեղակայել Բուլղարիայում:
Իր ֆեյսբուքյան գրառման մեջ Յանեւը գրել է, թե ինքը նպատակաուղղված հարձակման թիրախ է դարձել, որի նպատակն է փոխարինել իրեն մեկով, ով ավելի բաց կլինի արտաքին շահերին համապատասխան որոշումներ կայացնելու համար, սակայն դրանք կարող են սպառնալիքի տակ դնել Բուլղարիայի անվտանգությունը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը